-
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը
11:3028.03.23
Եգիպտոսը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել 2023-ի երկրորդ կեսին նախագահների հանդիպման վերաբերյալ․ Al Arabiya

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 18-ին Կահիրեում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածության են եկել, որ 2023 թվականի երկրորդ կեսին տեղի կունենա երկու երկրի ղեկավարների հանդիպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նախապատրաստական աշխատանքներ են տանում երկու երկրների նախագահների հանդիպման համար։ Նա հավելել է, որ դա կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված ընտրություններից անմիջապես հետո։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը վերսկսվել է անցյալ տարի Կատարում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո»։
Թուրքիայի արտգործնախարարը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Եգիպտոս։ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել են 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո։ Դրանից հետո երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին։ 2021 թվականի մարտին Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի և Կահիրեի միջև դիվանագիտական մակարդակով շփումների վերականգնման մասին։ 2022 թվականի նոյեմբերին Կատարում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նախագահներ Էրդողանի և Ալ-Սիսիի կարճ հանդիպումը։
-
14:45 28.03.23 Էկվադորում ավելի քան 60 մարդ անհետ կորել Է Կարդալ ավելին
-
14:05 28.03.23 Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին Կարդալ ավելին
-
13:48 28.03.23 Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք» Կարդալ ավելին
-
13:35 28.03.23 Բողոքի ակցիաները չեն դադարում Իսրայելում Կարդալ ավելին