Լրահոս
Տարածաշրջան
20:26
28.05.23
875

Էրդողանի և Քըլըչդարօղլուի ձայների միջև տարբերությունը կրճատվել է

Img default alt hy

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեատուփերի 85,45 տոկոսից քվեաթերթիկները մշակելուց հետո հավաքում է ձայների 53,15 տոկոսը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46,85 տոկոս, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի, տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08: 00-ից (Մոսկվայի ժամանակով համընկնում է) մինչև 17:00-ն:

Նախագահական աթոռի համար պայքարում են հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

Տվյալները պարբերաբար փոխվում են: