Լրահոս
Տարածաշրջան
22:49
28.05.23
134

Էրդողանը՝ Թուրքիայի վերընտրված նախագահ. նա արդեն շնորհավորանքներ է ստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ մայիսի 28-ին, հայտարարել է, որ հաղթել է նախագահական ընտրություններում։

«Մեր ազգը ընտրություն է կատարել և կրկին մեզ լիազորել է ղեկավարել երկիրը ևս հինգ տարի», - ասել է Էրդողանը իր աջակիցներին:

Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի՝ իր օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներին և նշել, որ համաշխարհային առաջնորդները սկսել են շնորհավորել իրեն, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Քվեաթերթիկների ավելի քան 98,8 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Էրդողանը ստանում է ձայների 52,1 տոկոսը։ 

Նրա մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքում է ձայների 47,9%։