-
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը
11:3028.03.23 -
Սպորտ
Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
10:0028.03.23
Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան քաղաքի Սարյան փողոցում ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի բոլոր հանգամանքները։
ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 03։25-ին, պարեկային ծառայության երկու աշխատակից Երևան քաղաքի Սարյան փողոցում կանգնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Մոտենալով վարորդին՝ պարեկները պահանջել են ներկայացնել փաստաթղթեր, մինչդեռ ավտոմեքենայի վարորդը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի կատարել նրանց օրինական պահանջը, ավելին՝ հրել է, քաշել տեսախցիկը և սպառնալիքներ հնչեցնելով փորձել դիմել փախուստի։ Այդ ընթացքում նշված ավտոմեքենայի ուղևորը, ով հանդիսանում է վարորդի եղբայրը, փորձել է խոչընդոտել վարորդին բռնելու և ձերբակալելու՝ պարեկների օրինական գործողություններին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, ձերբակալվել է ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով:
Հարուցված քրեական հետապնդման հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է:
-
15:15 28.03.23 Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են Կարդալ ավելին
-
15:00 28.03.23 Մարտի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 55 դեպք Կարդալ ավելին
-
13:30 28.03.23 Մանկապարտեզի տնօրենը շարունակաբար հափշտակել է այլ անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը․ վարույթի նախաքննությունն ավարտվել է Կարդալ ավելին
-
10:15 28.03.23 Հրապարակվել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը Կարդալ ավելին