-
Հասարակական
Խցանումներ են Բագրատաշենի անցակետում. մաքսակետի աշխատակիցների թիվը բավարար չէ
17:0631.01.23 -
Միջազգային
Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու
17:0331.01.23 -
Միջազգային
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը
16:3831.01.23 -
Հասարակական
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ
16:3031.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական ականներ՝ Հաագայի դատարանում. Բաքուն գանգատվում է Հայաստանից
15:5831.01.23 -
Քաղաքական
Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել․ News.am
15:4831.01.23 -
Հասարակական
Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար
15:3531.01.23 -
Արցախ
Արցախում միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ
15:2631.01.23 -
Հասարակական
Կաթվածահար են եղել Երևան բերող ճանապարհները. Հայաստանում կան փակ ճանապարհներ
15:1531.01.23 -
Հասարակական
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը. պարզաբանում
14:4031.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում․ Հեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել
14:0331.01.23 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
13:5531.01.23
Երևանում նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, տեսնելով ոստիկաններին, իջել է մեքենայից և կասկածելի փաթեթը կուլ տվել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի պարեկները կանգնեցնում են Հայկ Բ․-ի «յաշիկը» և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տալիս։
Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատանում է ու պարեկները շտապօգնություն են զանգահարում։ Ու մինչ բժիշկների ժամանումը պարեկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացնում նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից, և այնտեղ լինում է նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Բ․-ի մայրը ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
-
17:06 31.01.23 Խցանումներ են Բագրատաշենի անցակետում. մաքսակետի աշխատակիցների թիվը բավարար չէ Կարդալ ավելին
-
16:30 31.01.23 Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ Կարդալ ավելին
-
16:04 31.01.23 Լարսը փակ է․ իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Կարդալ ավելին
-
15:35 31.01.23 Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար Կարդալ ավելին