Լրահոս
Արցախ
20:47
19.09.23
78

Էթնիկ զտումները՝ գործողության մեջ. Հայաստանը չի ներքաշվում, աշխարհը ցավում է

Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել՝ կապված Արցախի դեմ Բաքվի ռազմական ագրեսիայի հետ: 
«Ոչ մի արդարացում չկա միակողմանի գործողությանը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տառապում են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման մեջ»,- կարդում ենք Ֆրանսիայի արտգործնածնախարարության հայտարարության տեքստում: 

Կրեմլը անհանգստացած է տարածաշրջանում հանկարծակի էսկալացիայով։ Երևանը և Բաքուն պետք է հրաժարվեն ուժային մեթոդներից, hայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրենց, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողությունների մասին տեղեկացրել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը: Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը վստահեցրել էր, թե Բաքուն գործողությունը սկսելուց րոպեներ առաջ է ռուսներին տեղյակ պահել: