-
Արտաքին քաղաքականություն
Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ
00:0002.10.23 -
Հասարակական
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Mercedes GLE 300-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի
23:2101.10.23 -
Հասարակական
Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը փոքրիկին սպասել է շուրջ 19 տարի
23:0001.10.23 -
Քաղաքական
Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
22:3701.10.23 -
Հայաստան
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, սատանայի կամքին չհանձնվե՛ք․ Արամ Ա-ն Արցախի զորակցական աղոթք է կատարել
21:3001.10.23 -
Հասարակական
Գյուրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
20:3001.10.23 -
Տարածաշրջան
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
19:3001.10.23 -
Իրավական
Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել
18:0001.10.23 -
Արցախ
Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան
16:4101.10.23
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, հաղթեց Շվեդիան, որը ներկայացրեց Լորինը «Tattoo» երգով:
Լորինը մրցույթում հաղթել է նաև 2012 թվականին:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ տեղը՝ Իսրայելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ Բրյունետը 5 միավոր ստացավ Իտալիայից, 1-ական միավոր՝ Լատվիայից, Ավստրիայից, Լեհաստանից, 2 միավոր՝ Մոլդովայից, 6 միավոր՝ Իռլանդիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 3-ական միավոր՝ Էստոնիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, 4 միավոր՝ Կիպրոսից, 5 միավոր՝ Շվեյցարիայից, 10-ական միավոր՝ Վրաստանից, Ալբանիայից, 8 միավոր՝ Չեխիայից:
Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Future Lover» երգով վաստակեց 122 միավոր և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսրայելին:
Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Ավստրիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Սերբիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Իսպանիան, Շվեդիան, Ալբանիան, Իտալիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Ավստրալիան, Բելգիան, Մոլդովան, Ուկրաինան, Նորվեգիան, Գերմանիան, Լիտվան, Իսրայելը, Սլովենիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը:
-
13:00 29.09.23 Մշակութային կազմակերպությունները հանդես կգան ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության բարեգործական նախաձեռնություններով Կարդալ ավելին
-
10:00 27.09.23 Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի հասույթն ուղղվելու է 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների նորածիններին Կարդալ ավելին
-
10:00 26.09.23 Հռոմում կկայանան Սբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կարդալ ավելին
-
00:05 22.09.23 Հայկական ծածկագիր. գաղտնիքներ բացահայտող ֆիլմ Կարդալ ավելին