-
Քաղաքական
Ի պաշտպանություն ԼՂ ժողովրդի իրավունքների՝ ՄԱԿ ԱԽ նիստում ավելի համարձակ պետք է լինեինք. Օսկանյան
14:4522.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության նամակը Շառլ Միշելին
14:3122.09.23 -
Հասարակական
Մի կողմ դնել կուսակցական շահերը և միավորվել Արցախի շուրջ. Աննա Հեքեքյանի կոչը՝ ուսանողներին
14:0022.09.23 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ
13:4522.09.23 -
Հասարակական
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին
13:0022.09.23 -
Հասարակական
Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով և համաչափ. ՄԻՊ
12:4522.09.23 -
Արցախ
Մենք Ադրբեջանին չենք խնդրել պարենային ապրանքներ ուղարկել. Դավիթ Բաբայանը հերքում է
12:3822.09.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը. Հաջիև
12:3322.09.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Ծեծ ու ջարդ՝ Երևանում. Արցախում խորանում են տագնապն ու անորոշությունը
12:3022.09.23 -
Հասարակական
Ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկում ցուցարարներին. տեսանյութ
12:2622.09.23 -
Քաղաքական
Արցախցի Սլավիկ Աղաբալյանը ոստիկանների դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել
11:5522.09.23 -
Քաղաքական
Շարունակե՛ք պայքարն առանց նահանջի, սրանց հոգեվարքը վերջանալու է․ Թևանյանը՝ ակցիայի մասնակիցներին
11:4422.09.23 -
Քաղաքական
Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք
11:1822.09.23 -
Քաղաքական
Այսօր 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք. Սաղաթելյան
11:1422.09.23
Եվրախորհրդարանում ԵՄ-ին կոչ են արել վերանայել Ադրբեջանի հետ հարաբերություններն ու դիտարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան ոչ մի պարագայում արդարացված չի կարող լինել։
«Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ցավում ենք օրվա սկզբին ականների պայթյունների հետևանքով զոհվածների համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Սակայն դա ոչ մի դեպքում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության համահեղինակները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ նշելով, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ միջոցն են։
«Մենք ափսոսում ենք, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ընդունել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ բանակցությունները վերսկսելու ամենաբարձր մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ։
Մաքալիսթերը, Կալյուրանդը, Զովկոն և Կովաչևը հիշեցրել են, որ հարձակումը տեղի է ունենում ԼՂ-ում մեծ հումանիտար ճգնաժամի համատեքստում և որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության դրույթներն ու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները:
«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում Խորհրդին հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններն այս լույսի ներքո և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը», - ասված է համատեղ հայտարարության մեջ։
-
14:31 22.09.23 «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության նամակը Շառլ Միշելին Կարդալ ավելին
-
13:45 22.09.23 ԱՄՆ Սենատում ներկայացվել է Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ Կարդալ ավելին
-
12:33 22.09.23 Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը. Հաջիև Կարդալ ավելին
-
10:15 22.09.23 Նյու Յորքում հանդիպել են Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը և Արարատ Միրզոյանը. ՀՀ ԱԳՆ Կարդալ ավելին