-
Տարածաշրջան
ԵՄ-ն դեռ փորձում է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. ТАСС
00:0504.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրավոր դիմել է Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու հարցով
23:0503.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ռուսաստանը չի կատարել 2020 թվականի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
22:2003.10.23 -
Միջազգային
Ուկրաինային զինելու համար ԱՄՆ-ում էլ փող չկա. Ռուսաստանը համոզված է՝ «դա պարզապես շոու է»
21:5203.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը հումանիտար օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածների համար
21:3503.10.23 -
Հայաստան
«Եթե հաթաթա ենք տալիս, ռուսը պիտի նեղի». հայկական կոնյակը մնացել է Ռուսաստանի ճանապարհին
21:3003.10.23 -
Հայլուր
Հայլուր 20։30 Արցախի նախկին նախագահների առևանգման մասին լուրերը հաստատվում են
20:2803.10.23 -
Կրթություն և գիտություն
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
20:0003.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով՝ սխալ քայլ էր և առաջին հերթին խնդիրներ կառաջացնի հենց Հայաստանի համար․ ՌԴ Պետդումայի նախագահ
19:0903.10.23 -
Քաղաքական
«Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը ԼՂ հայերի հանդեպ ողբերգություն է»․ Արգենտինայի դեսպան
19:0003.10.23 -
Քաղաքական
Վաղն իրար դեմ եք պայքարելու, թե ո՞վ է լինելու այդ թանգարանային նմուշը. Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
18:2103.10.23
Facebook-ին տուգանել են 1.2 միլիարդ եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ սխալ վարվելու համար

Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Meta ընկերությունը տուգանվել է 1.2 միլիարդ եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ սխալ վարվելու համար, երբ այդ տվյալները փոխանցվել են Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովի կողմից սահմանված այս տուգանքն ամենամեծ տուգանքն է, որ սահմանվել է ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի գաղտնիության մասին օրենքով:
Meta-ն հայտարարել է, որ կբողոքարկի այս «չհիմնավորված և ոչ անհրաժեշտ» որոշումը:
Այս որոշման առանցքում ընկած են ստանդարտ պայմանագրային դրույթները, որոնք օգտագործվում են Եվրամիության տվյալները ԱՄՆ փոխանցելու համար: Այս իրավական պայմանագրերը, որոնք պատրաստվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից, պարունակում են երաշխիքներ՝ ապահովելու, որ անձնական տվյալները շարունակեն պաշտպանվել Եվրոպայից դուրս փոխանցվելիս: Սակայն կան մտավախություններ, որ տվյալների այս հոսքերն, այնուամենայնիվ, եվրոպացիներին չեն պաշտպանում, քանի որ ԱՄՆ-ում գաղտնիության մասին օրենքներն ավելի թույլ են, և այդ տվյալները կարող են հասանելի դառնալ ԱՄՆ-ի հետախուզության համար:
Facebook-ի տնօրեն Նիք Քլեգն այս տուգանքն անվանել է անարդար՝ հայտարարելով, որ նույն իրավական մեխանիզմներն օգտագործում են հազարավոր այլ ընկերություններ, սակայն դրանց միջից առանձնացվել է հենց Facebook-ը:
-
13:05 11.08.23 Մակրոնի և նրա կնոջ հանգիստը Ֆրանսիայի հարավում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Կարդալ ավելին
-
11:30 07.07.23 Twitter-ը սպառնացել է իրավական գործընթաց սկսել մրցակից Threads-ի դեմ Կարդալ ավելին
-
17:45 28.04.23 Բայդենն անսպասելիորեն հայտնվել է The Late Late Show-ի վերջին դրվագում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Կարդալ ավելին
-
13:45 19.04.23 Tik Tok հավելվածի դրական և բացասական կողմերը Կարդալ ավելին