Լրահոս
Միջազգային
13:48
28.03.23
41

Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»

Գերմանիան 18 Լեոպարդ-2 տանկեր է ուղարկել Ուկրաինա: Բեռլինը դեռ հունվարին էր համաձայնել մատակարարել Լեոպարդները Կիև: Դրանք Արևմուտքի զինանոցում համարվում են լավագույն տանկերը: Ըստ Կիևի՝ ծանր սպառազինությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Ռուսաստանի դեմ պատերազմում: Մոսկվան դա համարում է վտանգավոր սադրանք: Տեղեկություններ կան, որ բացի 18 Լեոպարդներից Ուկրաինա են հասել նաև 40 գերմանական «Մարդեր» տիպի հետևակի մարտական և 2 զրահապատ մեքենաներ: