-
Միջազգային
Իսպանիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված չէ Ուկրաինայում երկարաժամկետ հակամարտությամբ
23:2502.10.23 -
Միջազգային
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին
23:0002.10.23 -
Տարածաշրջան
Իրանը չի տրվում Էրդողանի մանիպուլյացիային և կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»
22:2902.10.23 -
Քաղաքական
Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, որովհետև պատմության անիվը պտտվում է․ Կարեն Ճշմարիտյան
22:1502.10.23 -
Առողջապահական
Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող արցախցիներին
21:4502.10.23 -
Հայաստան
Դրամի կտրուկ արժեզրկում. Հայաստան ներկրվող ապրանքը կթանկանա, պահանջարկն ավելացել է
21:3002.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումն ընդունվել է վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. Լավրով
21:0502.10.23 -
Տարածաշրջան
Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի խաղաղության հաստատման գործընթացը
20:5202.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով
20:4802.10.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գլխակեր Իլհամի» շռայլ խոստումները. Բաքուն փորձում է Արցախում «մնացած հայերին» գործիք դարձնել
20:4502.10.23 -
Հասարակական
Արմեն Ղազարյանն ընդունել է միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
20:1502.10.23 -
Հասարակական
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
20:0002.10.23 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
19:4502.10.23 -
Իրավական
ՄՄԿ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է տարածաշրջանային տնօրենին
19:1502.10.23 -
Իրավական
Իրավապահները «ԳԱԶ-53»-ում 3,5 խմ փայտանյութ են հայտնաբերել. 13 կանգուն ծառ էր հատվել
19:0002.10.23 -
Հասարակական
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
18:4502.10.23 -
Կրթություն և գիտություն
Ինչպես է իրականացվելու Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը Հայաստանում
18:2002.10.23
Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողների է պարգևատրել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնել խիզախության և նվիրումի համար:
Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.
«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը մեր պետականության ամենախորհրդանշական տոնն է և մեր պատմության ամենապայծառ դրվագներից մեկը:
1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը Սարդարապատի հերոսամարտում մեր հաղթանակի անմիջական արդյունքն էր և ավելի քան 500 տարվա դադարից հետո հայկական պետականության վերածննդի հռչակագիրը:
Առաջին Հանրապետությունը ձևավորվեց մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, երբ չունենալով բարեկամ ու դաշնակից մեր ժողովուրդը, մեր պետական այրերը կարողացան գտնել համախմբման ու զորեղ հակառակորդներին դիմագրավելու ներուժը:
Նույն էր նաև 1991-ին, երբ մեզ կրկին պարտադրվեց պատերազմ և նորից մենք պետք է մեր անկախ պետականությունը կերտեինք պատերազմի բովում ու դիմադրության ճիգով՝ ճաշակելով և կորուստների դառնությունը, և հաղթանակների բերկրանքը:
Մենք կարողացանք մեր միասնությամբ, մեր պայքարով ցույց տալ աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության լինելու իրավունքը:
Այսօր՝ 2023 թվականի մայիսի 28-ին, երբ Առաջին հանրապետությունը վաղուց արդեն պատմություն է, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը մեր ներկան, լավ առիթ է մեր պատմությունը, անկախ պետականության անցած ուղին վերարժևորելու և գնահատելու համար: Ընդհանրապես, թե Առաջին հանրապետության, թե Խորհրդային Հայաստանի վերաբերյալ հնչում են ամենատարբեր գնահատականներ, սակայն իրականությունն այն է, որ մեր անկախ պետականությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է:
Մենք համոզված ենք, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր իշխանությանն ու մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք դիմագրավել դժվարին մարտահրավերներին և կերտել այն երկիրը, որի մասին երազում ենք:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հաջողություններ, ուժ, կորով ու ամրություն մեր պետականությանը»:
-
22:15 02.10.23 Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, որովհետև պատմության անիվը պտտվում է․ Կարեն Ճշմարիտյան Կարդալ ավելին
-
19:45 02.10.23 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը Կարդալ ավելին
-
18:15 02.10.23 Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին Կարդալ ավելին
-
17:07 02.10.23 Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը Կարդալ ավելին