-
Սպորտ
Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը
16:4528.03.23 -
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են 2023 թ.-ին ավելի ընդլայնել համատեղ զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկու երկրների պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Լի Չժոն Սոպի համատեղ հայտարարության մեջ:
«Երկու ղեկավարները պարտավորվել են այս տարի ընդլայնել և ուժեղացնել համատեղ զորավարժությունների մակարդակն ու մասշտաբը»,- նշվում է Պենտագոնի կայքում զետեղված հայտարարության մեջ։
Նախարարները համակարծիք են, որ պետք է նկատի առնել փոփոխություններն անվտանգության ոլորտում, ներառյալ` Հյուսիսային Կորեայի վերջին քայլերն իր միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ:
Բացի այդ, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնել Կորեական թերակղզում ամերիկյան ռազմավարական սպառազինությունների տեղակայման շուրջ։
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է հունվարի 31-ին Սեուլում: Սա երկու նախարարների միջև արդեն չորրորդ հանդիպումն է, իսկ 2023 թ.-ին՝ առաջինը: Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
-
16:30 28.03.23 Իդլիբում Սիրիայի զորքերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների բազաներին Կարդալ ավելին
-
16:15 28.03.23 Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Կարդալ ավելին
-
14:45 28.03.23 Էկվադորում ավելի քան 60 մարդ անհետ կորել Է Կարդալ ավելին
-
14:05 28.03.23 Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին Կարդալ ավելին