Լրահոս
Աշխարհ
23:05
30.01.23
85

Հարձակումներ հայերի վրա. Երուսաղեմում հրեա ծայրահեղականներն ագրեսիվ են դարձել

Երուսաղեմի հայերը աչքները չորս արած են շրջում քաղաքում՝ հրեա ծայրահեղականների թիրախը չդառնալու համար: Հունվարի սկզբից մինչև հիմա ծայրահեղականները երեք անգամ հարձակվել են հայերի վրա, հին քաղաքի Հայոց թաղամասի պատերին գրել՝ «Մա՛հ քրիստոնեաներին, մա՛հ հայերին»: Վերջին միջադեպը հունվարի 28-ին է եղել: