-
Հասարակական
Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել լողափից և քամու պատճառով չեն կարողանցել վերադառնալ
00:1028.05.23 -
Հասարակական
Վերջին զանգ՝ թշնամու ուղիղ նշանառության տակ. Թաղավարդ Կալերի դպրոցի 8 շրջանավարտը
23:4527.05.23 -
Միջազգային
Չեք կարող վռնդել սերբերին. Կոսովոյում բախումների ֆոնին Վուչիչը որոշել է պաշտպանել երկիրը և ժողովրդին
23:0027.05.23 -
Հասարակական
Նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
22:3027.05.23 -
Միջազգային
«Վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից» Ուկրաինան հակահարձակում կսկսի.ռուսները ցավոտ պատասխան են խոստանում
22:1827.05.23 -
Հասարակական
Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
22:0027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը թաթը դնում է ՀՀ միջպետական ճանապարհներին, Փաշինյանը կմկմում է. «անկլավների» հարցը
21:4927.05.23 -
Արցախ
Ուժգին պայթյուն ու փլուզում՝ Ստեփանակերտում. հայտնաբերվել է 34-ամյա քաղաքացու դին
21:4527.05.23 -
Միջազգային
Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի ավելացնել նվազագույն աշխատավարձը
21:3027.05.23 -
Քաղաքական
Զինված ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և առևանգել հայ զինծառայողների. Բաքվի բացահայտված նպատակը
21:2527.05.23 -
Միջազգային
Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ
21:0027.05.23 -
Տարածաշրջան
Քըլըչդարօղլուն Աթաթուրքին է հիշում և «միջանցք» է բացում, Էրդողանը Թուրքիան չի հանձնում՝ «ամեն մեկին»
20:4527.05.23 -
Հասարակական
Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանության մասին փաստեր ու նյութեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:3527.05.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Մարդասպանի դիմաց՝ հաց տանող. Ադրբեջանի նպատակը բացահայտում է իշխանական մեդիան
20:3027.05.23 -
Միջազգային
Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կողմերի հետ
20:1527.05.23 -
Քաղաքական
Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը
20:0027.05.23 -
Տարածաշրջան
Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ
19:4827.05.23 -
Քաղաքական
ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին
19:3027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ի՞նչ են ուզում ռուսները. «տապալված հանդիպո՞ւմ», թե՞ «քայլ առաջ»՝ Մոսկվայում
19:1527.05.23 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
18:4527.05.23
«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ
-Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ կան, որ Դուք պատրաստվում եք լրատվամիջոց բացել։ Ճի՞շտ է։ Եվ եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ լրատվամիջոց է, ո՞րն է լինելու, Ձեր կարծիքով, դրա լսարանը, ի՞նչ նպատակներ եք հետապնդում, ի՞նչ խնդիրներ եք դնում։
-Այո, ես հաստատում եմ այդ տեղեկությունները։ Իրոք, գործընկերներիս հետ միասին հիմնադրել եմ նոր լրատվամիջոց, նոր կայք, որն աշխատելու է նաև որպես ցանցային /ինտերնետային/ հեռուստատեսություն։ Հիմնական նպատակներս երեքն են։
Առաջինը՝ փորձել ստեղծել մի լրատվամիջոց, որի հիմնական հերոսն ու հասցեատերը կլինի հայը՝ ապրելիս լինի Հայաստանում, Արցախում, թե աշխարհի որևէ երկրում։ Տարօրինակ է և սխալ, բայց մենք, ունենալով հսկայական Սփյուռք, ժամանակակից մեդիա-աշխարհում չունենք գեթ մեկ տեղեկատվական հարթակ, ուր հնարավոր կլինի ճանաչել իրար, հաղորդակցվել միմյանց հետ, քննարկել ազգային խնդիրներն ու հեռանկարները, թերթել մեր ժողովրդի պատմության նշանակալի էջերը։ Համահայկական տեղեկատվական մասնավոր հարթակի ստեղծումն, այսպիսով, իմ նպատակներից առաջինն է։
Երկրորդը՝ ստեղծելն է մի բարձրակարգ, հայության կյանքն ու հիմնախնդիրները լուսաբանող այնպիսի լրատվամիջոց, ուր կբացառվեն բամբասանքն ու ատելության խոսքը։ Անցած տարիներին մեծապես հենց այդ երևույթներն են, որ բաժանել ու պառակտել են մեզ։ Վստահ եմ, որ հնարավոր է ունենալ սուր քննադատությունից չխուսափող, տարբեր քաղաքական տեսակետներ ներկայացնող, լայն մասսայականություն վայելող ու, միևնույն ժամանակ, լրագրողական կոռեկտ վարքագիծ ունեցող լրատվական։
Երրորդը լրագրության հնարավորինս բարձր որակի և լրագրողական փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակի ապահովումն է։ Չեմ ուզում հիմա բացել բոլոր փակագծերը, ասեմ միայն, որ խոսքը միջլրատվամիջոցային համագործակցության մասին է, ինչը կանոնակարգված ձևով մեր երկրում հազվագյուտ է արվել։ Առայժմ այսքանը, հետո ավելի կմանրամասնեմ որևէ առիթով։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, և հուսով եմ, որ մայիսին կներկայանանք ընթերցողների ու հեռուստադիտողների դատին։
-Ինչպիսի՞ն է կայքի անվանումը, ո՞րն է հասցեն։
-Կհայտարարեմ առաջիկայում։ Տարբեր մտքեր կան, կյանքի կոչենք՝ կասեմ։
-Կայքի գրասենյակը միայն Երևանո՞ւմ է լինելու, թե՞ նաև այլ երկրում։ Ըստ ամենայնի, համահայկական տեղեկատվական հարթակը նաև ֆիզիկական տարածում է պահանջում։
-Ճիշտ եք, առանց այլ երկրներում գործող խմբագրությունների դժվար կլինի իրականացնել դրված նպատակները։ Ձեռնամուխ եմ եղել թղթակցային կետերի բացմանը Մոսկվայում և Լոս Անջելեսում։ Մայիսին ավելի հանգամանորեն կպատմեմ դրանց մասին։
-Ձեր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացներից հետո ասում էիք, որ մտածում եք նոր նախագծի մասին։ Սա՞ ի նկատի ունեիք։
-Այո։ Պետք է խոստովանեմ, որ դասընթացների արդյունքներն ամենամեծ խթանը դարձան ինձ համար մասնագիտական գործունեությանը վերադառնալու առումով։ Այս միտքն ունեի վաղուց, իսկ տեսնելով մեր լրագրողների մասնագիտական որակները ու հասկանալով, որ իրենք էլ դժգոհ են հայկական տեղեկատվական դաշտի վիճակից ու կարող են անհամեմատ ավելի բարձր որակ ապահովել, հասկացա, որ հաշվի առնելով կուտակած գիտելիքներս, նաև հնարավորություններս ու մասնագիտական կապերս՝ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել։ Իմ ունկնդիրներից մի քանիսին (իհարկե, նրանց, ովքեր սահմանափակված չեն աշխատանքային պարտավորություններով) ըստ ամենայնի աշխատանքի առաջարկ կանեմ։ Մոտ օրերս կլինի նաև հայտարարություն աշխատել ցանկացող այլ լրագրողների համար։
-Իսկ ո՞րն է կայքի ֆինանսավորման աղբյուրը։ Այլ կերպ ասած՝ ո՞վ է Ձեր հովանավորը։
-Այս պահին որևէ հովանավոր չունեմ, սեփական միջոցներս առայժմ բավարար են։ Բայց պրոդյուսերական երկարամյա փորձս թույլ է տալիս կարծել, որ կկարողանամ լուծել ֆինանսական խնդիրները։ Հուսով եմ` կհաջողվի ստեղծել տնտեսական իմաստով ինքնաբավ լրատվամիջոց։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
-
00:20 28.05.23 Տեսանյությում երևացող թղթերը տարբեր տարիների ցուցադրությունների, գիտաժողովների աշխատանքային սևագրերն են․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Կարդալ ավելին
-
00:10 28.05.23 Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել լողափից և քամու պատճառով չեն կարողանցել վերադառնալ Կարդալ ավելին
-
00:00 28.05.23 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Կարդալ ավելին
-
23:45 27.05.23 Վերջին զանգ՝ թշնամու ուղիղ նշանառության տակ. Թաղավարդ Կալերի դպրոցի 8 շրջանավարտը Կարդալ ավելին