Լրահոս
Տնտեսական
17:15
05.04.23
135

Հայաստանից Թուրքիա արտահանված 20 մլն դոլարի ոսկու մասին հարցին ֆինանսների փոխնախարարը չի պատասխանել

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը չի պատասխանել Հայաստանից Թուրքիա ավելի քան 20 միլիոն դոլարի ոսկի արտահանելու մասին ընդդիմադիր պատգամավորի հարցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվել է՝ հայկական պատրաստի՞ ոսկի է Թուրքիա գնացել, թե՞ հումք է արտահանվել, որը կարող էր Հայաստանում մշակվել ու եկամուտ բերել մեր երկրին: