-
Միջազգային
Իսպանիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված չէ Ուկրաինայում երկարաժամկետ հակամարտությամբ
23:2502.10.23 -
Միջազգային
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին
23:0002.10.23 -
Տարածաշրջան
Իրանը չի տրվում Էրդողանի մանիպուլյացիային և կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»
22:2902.10.23 -
Քաղաքական
Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, որովհետև պատմության անիվը պտտվում է․ Կարեն Ճշմարիտյան
22:1502.10.23 -
Առողջապահական
Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող արցախցիներին
21:4502.10.23 -
Հայաստան
Դրամի կտրուկ արժեզրկում. Հայաստան ներկրվող ապրանքը կթանկանա, պահանջարկն ավելացել է
21:3002.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումն ընդունվել է վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. Լավրով
21:0502.10.23 -
Տարածաշրջան
Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի խաղաղության հաստատման գործընթացը
20:5202.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով
20:4802.10.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գլխակեր Իլհամի» շռայլ խոստումները. Բաքուն փորձում է Արցախում «մնացած հայերին» գործիք դարձնել
20:4502.10.23 -
Հասարակական
Արմեն Ղազարյանն ընդունել է միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
20:1502.10.23 -
Հասարակական
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
20:0002.10.23 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
19:4502.10.23 -
Իրավական
ՄՄԿ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է տարածաշրջանային տնօրենին
19:1502.10.23 -
Իրավական
Իրավապահները «ԳԱԶ-53»-ում 3,5 խմ փայտանյութ են հայտնաբերել. 13 կանգուն ծառ էր հատվել
19:0002.10.23 -
Հասարակական
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
18:4502.10.23 -
Կրթություն և գիտություն
Ինչպես է իրականացվելու Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը Հայաստանում
18:2002.10.23
Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդիրն ու ի՞նչ լուծումներ ունի

Երբեմն ծնողները երեխայի մոտ «տարօրինակ» աշխուժություն են նկատում․ նրա համար շատ դժվար է նստած մնալ մի տեղում, նա շատ է շարժվում, աղմուկ է բարձրացնում, պտտվում, խոսում է շատ բարձր, խանգարում է մյուս երեխաներին և մեծերին:
Նման երեխաները անվարժ են իրենց շարժումներում, վատ համակարգվածություն ունեն, թույլ մկանային կառավարում, ուստի ամեն ինչ գցում են, կոտրում, հաճախ սայթաքում ու ընկնում։ Երեխայի համար շատ դժվար է կենտրոնանալ մի բանի վրա, նա հեշտությամբ շեղվում է, շատ հարցեր է տալիս, բայց պատասխանի չի սպասում, անմիջապես այլ բանով է զբաղվում, ինչից նույնպես արագորեն հրաժարվում է։ Այս ամենը տեղի է ունենում կարճ ժամանակահատվածներում։ Երբեմն թվում է, թե երեխայի էներգիան բավական է միանգամից մի քանի մարդու, ուստի այս երեխաներին անվանում են հիպերակտիվ, իսկ երևույթը՝ հիպերակտիվություն, գրում է Aysor.am-ը։
Ծնողները երեխայի այսպիսի ակտիվության առաջին նշանները նկատում են նրա վաղ տարիքում։ Իհարկե, բոլոր աշխույժ ու էներգիայով լեցուն երեխաները չեն, որ հիպերակիտվ են համարվում կամ դասվում նյարդային համակարգի խանգարումներ ու նյարդային հիվանդություններ ունեցողների շարքում։
Սակայն եթե նկատվող հիպերակտիվությունը հնարավոր չէ ինքնուրույն հաղթահարել, երեխանշատ դյուրագրգիռ է, իմպուլսիվ և այլն, ապա անհրաժեշտ է օգնություն խնդրել մասնագետներից։
Հիպերակտիվությունն, ըստ տարբեր հետազոտությունների, խոչընդոտում է երեխաների սոցիալական ադապտացիային։ Այս համախտանիշը տղաների մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների։
Խնդրի սկզբնական դրսևորումները երբեմն նկատվում են կյանքի առաջին տարում: Նման երեխաները չափազանց զգայուն են տարբեր գրգռիչների նկատմամբ (օրինակ՝ արհեստական լույսի, ձայների, խնամքի հետ կապված՝ մոր տարբեր գործողությունների և այլն)։ Փոքրերի մոտ խնդիրն արտահայտվում է բարձր լացով, քնի խանգարումներով (քնելու դժվարություն, կարճ քուն)։ Որոշ երեխաներ կարող են նաև հասակակիցներից մի փոքր ավելի ուշ զարգանալ, օրինակ՝ 1-2 ամիս ուշ սկսել խոսել։
Երեխայի կյանքի առաջին տարիներին ծնողների հիմնական մտահոգությունը երեխայի չափից դուրս շարժունակության հետ է կապված լինում, նաև շարժումների՝ ոչ կանոնակարգվածության հետ (շարժողական անհանգստություն): Նման երեխաներին զննելիս բժիշկները նկատում են նաև խոսքի զարգացման ուշացում։
Երեք տարեկանը, նույնիսկ նորմալ ընթացող զարգացման դեպքում, առանձնահատուկ է երեխայի համար․ այս տարիքում ակտիվորեն զարգանում է ուշադրությունն ու հիշողությունը, մյուս կողմից՝ նկատվում է զարգացման առաջին ճգնաժամը։ Այս շրջանի հիմնական խնդիրներ են՝ նեգատիվիզմը, համառությունն ու կամակորությունը՝ ինքնուրույնությանը և ակտիվության աճին զուգընթաց։ Երեխան այս տարիքում սկսում է ակտիվորեն պաշտպանել իր վրա՝ որպես անձի, ազդեցության սահմանները, ընդգծվում է նրա «ես»-ը։
Հետևաբար, հաճախ 3-4 տարեկանում ծնողները փոքրիկի աշխույժ վարքագիծը նորմալ են համարում և չեն դիմում բժշկի, և հիպերակտիվությունը որպես խնդիր են դիտարկում միայն այն դեպքում, երբ կողմնակի անձինք սկսում են բողոքել երեխայի անվերահսկելիությունից, վարքից։
«Անսպասելի» դրսևորումները բացատրվում են հիպերակտիվ երեխայի նյարդային համակարգի անկարողությամբ՝ հաղթահարելու ֆիզիկական և մտավոր սթրեսի ավելացման ֆոնին նրա վրա դրված նոր պահանջները։
Պետք է նկատի ունենալ, որ երեխան լիովին չի կանխատեսում իր վարքի հետևանքները, չի ճանաչում հեղինակությունների, ինչը կարող է հանգեցնել հակասոցիալական արարքների՝ դեռահասության շրջանում, երբ առաջնային է իմպուլսիվությունը, երբեմն՝ զուգորդված ագրեսիվության հետ:
Ծնողները, ովքեր կասկածում են, որ երեխայի մոտ որոշ խանգարումներ կան, պետք է այցելն նյարդաբանի կամ հոգեբանի մոտ, քանի որ երբեմն այս խնդրի քողի տակ թաքնված են լինում այլ, ավելի լուրջ հիվանդություններ:
-
21:45 02.10.23 Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող արցախցիներին Կարդալ ավելին
-
11:47 02.10.23 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Կարդալ ավելին
-
00:10 02.10.23 Ինչու են ձեռքերը թմրում քնած ժամանակ Կարդալ ավելին
-
21:19 01.10.23 ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղափոխված 363 բուժառու Կարդալ ավելին