-
Միջազգային
Իսպանիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված չէ Ուկրաինայում երկարաժամկետ հակամարտությամբ
23:2502.10.23 -
Միջազգային
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին
23:0002.10.23 -
Տարածաշրջան
Իրանը չի տրվում Էրդողանի մանիպուլյացիային և կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքին»
22:2902.10.23 -
Քաղաքական
Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, որովհետև պատմության անիվը պտտվում է․ Կարեն Ճշմարիտյան
22:1502.10.23 -
Առողջապահական
Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող արցախցիներին
21:4502.10.23 -
Հայաստան
Դրամի կտրուկ արժեզրկում. Հայաստան ներկրվող ապրանքը կթանկանա, պահանջարկն ավելացել է
21:3002.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումն ընդունվել է վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. Լավրով
21:0502.10.23 -
Տարածաշրջան
Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի խաղաղության հաստատման գործընթացը
20:5202.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով
20:4802.10.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գլխակեր Իլհամի» շռայլ խոստումները. Բաքուն փորձում է Արցախում «մնացած հայերին» գործիք դարձնել
20:4502.10.23 -
Հասարակական
Արմեն Ղազարյանն ընդունել է միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
20:1502.10.23 -
Հասարակական
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
20:0002.10.23 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
19:4502.10.23 -
Իրավական
ՄՄԿ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է տարածաշրջանային տնօրենին
19:1502.10.23 -
Իրավական
Իրավապահները «ԳԱԶ-53»-ում 3,5 խմ փայտանյութ են հայտնաբերել. 13 կանգուն ծառ էր հատվել
19:0002.10.23 -
Հասարակական
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
18:4502.10.23 -
Կրթություն և գիտություն
Ինչպես է իրականացվելու Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը Հայաստանում
18:2002.10.23
Հոգեգալստյան և Հանրապետության տոները Մայր Աթոռում

Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում խոսելով Հոգեգալստյան խորհուրդի մասին, ի մասնավորի նշեց. «Եթե Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ լեզվախոսությունն առիթ և պատճառ դարձավ մարդկանց բաժանվելու, ապա հոգեգալուստին առաքյալները տարբեր լեզուներով խոսեցին, որպեսզի ողջ տիեզերքը միավորեն ճշմարիտ աստվածաճանաչության և հարուցյալ Տիրոջ մականի ներքո։ Բաբելոնի աշտարակաշինությունը շրջվեց աստվածային սիրո արտահայտությամբ և մարդկային միությամբ ու համերաշխությամբ, որովհետև Հոգեգալուստը տեղի չունեցավ պարզապես Աստծո մեծագործությունը ցույց տալու համար, թե Աստված ինչպիսի հրաշքներ կարող է կատարել, այլ տեղի ունեցավ՝ մեզ առաջնորդելու դեպի միություն, սեր և համերաշխություն։ Այսօր ևս հնչում է պատգամը՝ առաքյալներից օրինակ վերցնելու, մեր ունեցած շնորհներն աշխարհի հետ կիսելու, միմյանց բաժանելու, մեր մերձավորներին ու հեռավորներին բաժնեկից դարձնելու, այլ խոսքով՝ այդ շնորհին ծառայելու և ոչ թե դրան տիրելու»։
Այնուհետև Միքայել արքեպիսկոպոսը, անդրադառնալով Հանրապետության տոնին, ընդգծեց, որ պետականության գոյությունը և վերջինիս պաշտպանությունը նույնպես Աստծո կողմից տրված շնորհ է։ Այս առնչությամբ առաջնորդ Սրբազանն ասաց․«Երբ մեր պատմությունը քննում ենք և հասնում մինչև 1918 թվական, տեսնում ենք, որ կարծես թե ոչ մի հնարավորություն չունեինք պետականություն ստեղծելու, բայց պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ։ Ստացանք այդ պետականությունն Աստծո կողմից իբրև շնորհ։ Եվ ի՞նչ էր մեզ պետք. այդ շնորհը բաշխել հայ ժողովրդի բոլոր զավակներին, միավորվել այդ շնորհով և դրանով կյանք ունենալ։ Չտիրել այդ շնորհին, չշահագործել և այն չենթարկեցնել մեր սեփական ցանկություններին, նեղ ու առևտրական նպատակներին, այլ ծառայել պետականության այդ շնորհին»։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Հանրապետության տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում կատարվեց նաև Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, շենացման և խաղաղ ու բարօր կյանքի համար:
-
20:15 02.10.23 Արմեն Ղազարյանն ընդունել է միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին Կարդալ ավելին
-
20:00 02.10.23 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին Կարդալ ավելին
-
18:56 02.10.23 Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում, մենք իրար հրաժեշտ տվեցինք Եղբայրական հուշահամալիրում․ Հունան Թադևոսյան (լուսանկար) Կարդալ ավելին
-
18:45 02.10.23 Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կարդալ ավելին