-
Միջազգային
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը
16:3831.01.23 -
Հասարակական
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ
16:3031.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական ականներ՝ Հաագայի դատարանում. Բաքուն գանգատվում է Հայաստանից
15:5831.01.23 -
Քաղաքական
Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել․ News.am
15:4831.01.23 -
Հասարակական
Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար
15:3531.01.23 -
Արցախ
Արցախում միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ
15:2631.01.23 -
Հասարակական
Կաթվածահար են եղել Երևան բերող ճանապարհները. Հայաստանում կան փակ ճանապարհներ
15:1531.01.23 -
Հասարակական
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը. պարզաբանում
14:4031.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում․ Հեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել
14:0331.01.23 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
13:5531.01.23 -
Արտաքին քաղաքականություն
ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին
13:3831.01.23 -
Քաղաքական
Դիպուկահար՝ տանիքում, ոստիկաններ՝ դալանում. Փաշինյանը ժամանում է Ջրային կոմիտե. 168.am
13:3431.01.23
ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ․ Արծվիկ Մինասյան

Նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը /NIMD/ նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր, որի նպատակն է քաղաքական գործիչների և կուսակցությունների կարողությունների զարգացումը և նրանց կողմից Հայաստանի քաղաքական և ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավվածության ապահովումը:
Ինստիտուտի ծրագրերի և գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի և ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հունվարի 24-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակը Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նախաձեռնության շրջանակում է: Այցին աջակցել են երկու երկրների դեսպանությունները:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության կազմը` նշելով, որ այն այսօր խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, որը գործունեություն է ծավալում ոչ միայն խորհրդարանում, այլև նրանից դուրս: Այս համատեքստում նա նշել է, որ խմբակցության կազմում ընդգրկված ՀՅԴ կուսակցությունը կարողացել է արտախորհրդարանական տարբեր հոսանքների հարող քաղաքական ուժերի 1/3-ին համախմբել մեկ սեղանի շուրջ` օրակարգում ունենալով Հայաստանին սպառնացող վտանգների չեզոքացումը և իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը հակազդելը: Պատգամավորի խոսքով 1898 թվականից գործող ՀՅԴ կուսակցությունն իր տարբեր հաստատությունների և կառույցների միջոցով գործում է աշխարհի տարբեր երկրներում և պատրաստ է, համաձայնագրեր կնքելով, համագործակցել նաև Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ:
Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանն անդրադարձել են իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, իշխանությունների գործելաոճին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում որոշակի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը, ինչը կարող է հավասարակշռել իշխանություն-ընդդիմություն բարդ հարաբերությունները:
-
15:48 31.01.23 Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել․ News.am Կարդալ ավելին
-
13:34 31.01.23 Դիպուկահար՝ տանիքում, ոստիկաններ՝ դալանում. Փաշինյանը ժամանում է Ջրային կոմիտե. 168.am Կարդալ ավելին
-
13:30 31.01.23 Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը Կարդալ ավելին
-
12:46 31.01.23 Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ. Արտակ Զաքարյան Կարդալ ավելին