-
Արտաքին քաղաքականություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները
17:3831.01.23 -
Հասարակական
Խցանումներ են Բագրատաշենի անցակետում. մաքսակետի աշխատակիցների թիվը բավարար չէ
17:0631.01.23 -
Միջազգային
Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու
17:0331.01.23 -
Միջազգային
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը
16:3831.01.23 -
Հասարակական
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ
16:3031.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական ականներ՝ Հաագայի դատարանում. Բաքուն գանգատվում է Հայաստանից
15:5831.01.23 -
Քաղաքական
Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել․ News.am
15:4831.01.23 -
Հասարակական
Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար
15:3531.01.23 -
Արցախ
Արցախում միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ
15:2631.01.23 -
Հասարակական
Կաթվածահար են եղել Երևան բերող ճանապարհները. Հայաստանում կան փակ ճանապարհներ
15:1531.01.23
Ինչ հիվանդությունների մասին է հուշում քաղցածության մշտական զգացողությունը

Առողջ և բալանսավորված սննդակարգը հանդիսանում է առողջության պահպանման հիմնական նախադրյալներից մեկը։ Սակայն լինում են դեպքեր, երբ մարդը կարող է ուտել և միևնույն ժամանակ ունենալ սովի զգացում։ Մասնագետներն այն կարծիքին են, որ սովի մշտական զգացումը վտանգավոր նշան է և կարող է խոսել մի շարք հիվանդությունների մասին, գրել է Aysor.am-ը։
Կուշտ լինելու զգացողության բացակայությունը կարող է լինել ստամոքսի ընդլայնվածության, մակաբույծի առկայության, շաքարային դիաբետի և վահանաձև գեղձի պաթոլոգիայի նշան։
Եթե ստամոքսի այտուցվածության պատճառը մեծ չափաբաժիններով սննդի սպառման հետ է կապված, ապա խնդիրը կարելի է վերացնել՝ կրճատելով չափաբաժինները․ ուտել քիչ, բայց հաճախ:
Մարդու ստամոքսը մկանային առաձգական օրգան է, որի ծավալը մոտավորապես 500 մլ է։ Երբ մենք ուտում ենք, ստաոքսի պատերը ձգվում են՝ տեղավորելու սնունդը։ Մեծ չափաբաժիններ ընդունելու դեպքում պատերը լայնանում են, և ժամանակի հետ մարդուն սկսում է ուղեկցել սովի մշտական զգացումը։
Մշտական սովի զգացումը կարող է տանջել հելմինթոզով կամ մակաբույծով հիվանդին, մակաբույծներն առաջանում են վատ տապակած միս, գետի ձուկ կամ ոչ մաքուր ջուր օգտագործելու պատճառով. Օրինակ՝ լյարդի ֆլյուկ, ասկարիազ, էխինոկոկոզ և այլ տեսակների մի մասը հասնում է մինչև 10 մ-ի։
Դիաբետով հիվանդների չափազանց մեծ ախորժակը կարող է հանգեցնել գիրության։ Հետևաբար, սննդակարգում գլյուկոզայի մակարդակը պետք է վերահսկվի։
Սովի զգացում կարող է առաջանալ նաև ստամոքսահյութի թթվայնության բարձրացման պատճառով։
Վահանաձև գեղձի պաթոլոգիայի դեպքում, բացի սովից, առաջանում է նաև թուլություն, դյուրագրգռություն, կարող է սկսվել նաև մազաթափություն։ Նմանատիպ ախտանիշների դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի և անցնել համապատասխան հետազոտություն։
Կա նաև հակառակ երևույթը, երբ սովի զգացումն ուժեղ է, մարդն ավելի շատ է ուտում, բայց չի գիրանում, նույնիսկ նիհարում է. Այս պարագայում ևս անհրաժեշտ է դիմել մասնագետի:
-
10:24 31.01.23 Ձմռան սննդակարգ․ բարիքներ, որոնք էներգիայի հավելյալ աղբյուր են Կարդալ ավելին
-
09:50 31.01.23 Որո՞նք են ծայրամասային անոթային հիվանդության ախտանիշները․ արդյոք հիվանդությունը միայն տարիքի հե՞տ է կապված Կարդալ ավելին
-
23:00 30.01.23 Երեխաների ատամների պատշաճ խնամքն ու առաջացած խնդիրների կանխարգելումը Կարդալ ավելին
-
22:10 30.01.23 Վարակի աղբյուր հանդիսացող 5 կենցաղային իր՝ բնակարանում Կարդալ ավելին