-
Տարածաշրջան
ԵՄ-ն դեռ փորձում է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. ТАСС
00:0504.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրավոր դիմել է Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու հարցով
23:0503.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ռուսաստանը չի կատարել 2020 թվականի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
22:2003.10.23 -
Միջազգային
Ուկրաինային զինելու համար ԱՄՆ-ում էլ փող չկա. Ռուսաստանը համոզված է՝ «դա պարզապես շոու է»
21:5203.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը հումանիտար օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածների համար
21:3503.10.23 -
Հայաստան
«Եթե հաթաթա ենք տալիս, ռուսը պիտի նեղի». հայկական կոնյակը մնացել է Ռուսաստանի ճանապարհին
21:3003.10.23 -
Հայլուր
Հայլուր 20։30 Արցախի նախկին նախագահների առևանգման մասին լուրերը հաստատվում են
20:2803.10.23 -
Կրթություն և գիտություն
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
20:0003.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով՝ սխալ քայլ էր և առաջին հերթին խնդիրներ կառաջացնի հենց Հայաստանի համար․ ՌԴ Պետդումայի նախագահ
19:0903.10.23 -
Քաղաքական
«Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը ԼՂ հայերի հանդեպ ողբերգություն է»․ Արգենտինայի դեսպան
19:0003.10.23 -
Քաղաքական
Վաղն իրար դեմ եք պայքարելու, թե ո՞վ է լինելու այդ թանգարանային նմուշը. Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
18:2103.10.23
Ինչպես վարել էլեկտրոնային մատյանները. ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով, լրացվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 8-ի 28-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման կարգի»։
Նույն գրությունը ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:
Շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Թեմատիկ պլանները, համաձայն վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։
Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցել էլեկտրոնային մատյանում՝ ըստ թեմաների և դասերի, և ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: Այս ձևով լրացնելու դեպքում, որպես ոչ պարտադիր լրացման դաշտ, առկա են նաև թեմայի նպատակները և վերջնարդյունքները: Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը:
«Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում փոփոխվել են դասագրքերը, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում փուլային ձևով բաշխվում են դպրոցներում:
Նշված դասարաններում բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնց համար չկան երաշխավորված դասագրքեր, անհրաժեշտ է կազմակերպել նախկին դասագրքերով և տրամադրված ուսումնական նյութերով։
Այն առարկաների ուսուցումը, որոնք առաջին անգամ են դասավանդվում տվյալ դասարանում, անհրաժեշտ է կազմակերպել առարկայական ծրագրերի և ուսումնական նյութերի հիման վրա»:
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը: Դրանք հասանելի են նաև էլեկտրոնային մատյանում։
-
20:00 03.10.23 Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում Կարդալ ավելին
-
14:30 03.10.23 ՀՀ դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում Կարդալ ավելին
-
18:20 02.10.23 Ինչպես է իրականացվելու Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը Հայաստանում Կարդալ ավելին
-
14:00 02.10.23 Ի գիտություն Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների Կարդալ ավելին