-
Հասարակական
Խցանումներ են Բագրատաշենի անցակետում. մաքսակետի աշխատակիցների թիվը բավարար չէ
17:0631.01.23 -
Միջազգային
Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու
17:0331.01.23 -
Միջազգային
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը
16:3831.01.23 -
Հասարակական
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ
16:3031.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական ականներ՝ Հաագայի դատարանում. Բաքուն գանգատվում է Հայաստանից
15:5831.01.23 -
Քաղաքական
Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել․ News.am
15:4831.01.23 -
Հասարակական
Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար
15:3531.01.23 -
Արցախ
Արցախում միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ
15:2631.01.23 -
Հասարակական
Կաթվածահար են եղել Երևան բերող ճանապարհները. Հայաստանում կան փակ ճանապարհներ
15:1531.01.23 -
Հասարակական
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը. պարզաբանում
14:4031.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում․ Հեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել
14:0331.01.23
Իրանը հայտարարել է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Իրանական կողմն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեմ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։
Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը: «Եվրամիության և Մեծ Բրիտանիայի գործողությունները վկայում են Իրանի իրողությունները հարկ եղած ձևով հասկանալու նրանց մտավոր անկարողության, ինչպես նաև Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ գործ ունենալու նրանց անիրազեկության մասինե, - ասել է Քանաանին:
Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի օրենսդիրների, դատական, ռազմական, իրավապահ և մշակութային ոլորտի պաշտոնյաների նկատմամբ վերջին պատժամիջոցները Քանաանին որակել է որպես ,եվրոպական երկրների հուսահատության, հիասթափության և վրդովմունքի նշան, որի պատճառն այն է, որ նրանց ձախողվել է անկայունություն առաջացնել Իրանում՝ չնայած մի շարք փորձերինե: Դիվանագետը նշել է, որ Իրանը համարժեք պատասխան կտա և շուտով կհայտարարի նոր պատժամիջոցների ցանկը «Եվրամիությունում և Բրիտանիայում մարդու իրավունքները խախտողների և ահաբեկչություն քարոզողների դեմ»:
Հունվարի 23-ին ԵՄ-ն հրապարակել է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը՝ ներառելով 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են եղել Իրանում բողոքի ցույցերը ճնշելու գործում: Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում նշվում Է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադին։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, լրատվամիջոցների ղեկավարներ և ուժայիններ։
Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) տարածաշրջանային մասնաճյուղերը։ Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել մի բանաձևի, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
-
17:03 31.01.23 Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու Կարդալ ավելին
-
16:38 31.01.23 Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը Կարդալ ավելին
-
16:34 31.01.23 ԱՄՆ-ն սպառնում է միջուկային զենք կիրառել՝ հանուն Հարավային Կորեայի Կարդալ ավելին
-
14:06 31.01.23 Ջոնսոնը ստում է, կամ լավ չի հասկացել Պուտինին. Կրեմլի արձագանքը Կարդալ ավելին