Լրահոս
Արցախ
22:07
19.09.23
86

«Իրեք խոխաս վիրավոր, մեկն էլ ռուսների կողքը». Արցախը՝ ռմբակոծության տակ

Ստեփանակերտի հիվանդանոցներից ստացվող կադրերը դաժան են ու մերկացնում են Բաքվի քարոզչական կեղծիքը, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողության հիմնական նպատակը ոչ լեգիտիմ ռեժիմի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն է։ Այսպիսի հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Արցախի մեր գործընկերների ուղարկած կադրերում վիրավոր երեխաներ են, կանայք ու ծերեր, հրետակոծված շենքեր, քարուքանդ եղած բակեր: