Լրահոս
Առողջապահական
22:35
19.09.23
42

Կառավարության շենքի մոտ անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ․ ԱՆ

Img default alt hy

Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։

Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։

Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։