-
Քաղաքական
Ի պաշտպանություն ԼՂ ժողովրդի իրավունքների՝ ՄԱԿ ԱԽ նիստում ավելի համարձակ պետք է լինեինք. Օսկանյան
14:4522.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության նամակը Շառլ Միշելին
14:3122.09.23 -
Հասարակական
Մի կողմ դնել կուսակցական շահերը և միավորվել Արցախի շուրջ. Աննա Հեքեքյանի կոչը՝ ուսանողներին
14:0022.09.23 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ
13:4522.09.23 -
Հասարակական
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին
13:0022.09.23 -
Հասարակական
Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով և համաչափ. ՄԻՊ
12:4522.09.23 -
Արցախ
Մենք Ադրբեջանին չենք խնդրել պարենային ապրանքներ ուղարկել. Դավիթ Բաբայանը հերքում է
12:3822.09.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը. Հաջիև
12:3322.09.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Ծեծ ու ջարդ՝ Երևանում. Արցախում խորանում են տագնապն ու անորոշությունը
12:3022.09.23 -
Հասարակական
Ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկում ցուցարարներին. տեսանյութ
12:2622.09.23 -
Քաղաքական
Արցախցի Սլավիկ Աղաբալյանը ոստիկանների դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել
11:5522.09.23 -
Քաղաքական
Շարունակե՛ք պայքարն առանց նահանջի, սրանց հոգեվարքը վերջանալու է․ Թևանյանը՝ ակցիայի մասնակիցներին
11:4422.09.23 -
Քաղաքական
Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք
11:1822.09.23 -
Քաղաքական
Այսօր 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք. Սաղաթելյան
11:1422.09.23
Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։
Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ-ին արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Արցախին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի համար:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններին, Արցախում ստեղված հումանիտար աղետին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ինչպես և միջազգային ատյանների կայացրած վճիռների ու հնչեցրած կոչերի անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի քաղաքականության անարգել իրագործման։
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը խոսեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի մասին:
Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների ու զոհվածների աճյունների հայտնաբերման գործընթացներում։
Իր հերթին Դր․ Ջերրի Պիլեյն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց նպաստը բերելու արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը։
ԵՀԽ Գլխավոր քարտուղարի հարցին ի պատասխան՝ Հայոց Հովվապետը լուսաբանություններ տվեց նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։
-
14:21 22.09.23 Hayat Project-ը միանում է գործադուլին Կարդալ ավելին
-
14:12 22.09.23 «ԱՆՌԻՎԱ ՏՈւՐ»-ը միանում է գործադուլին Կարդալ ավելին
-
14:00 22.09.23 Մի կողմ դնել կուսակցական շահերը և միավորվել Արցախի շուրջ. Աննա Հեքեքյանի կոչը՝ ուսանողներին Կարդալ ավելին
-
13:28 22.09.23 Ուսանո՛ղ, ոտքի. Ֆրանսիական համալսարանը միացել է դասադուլին Կարդալ ավելին