Լրահոս
Իրավական
14:36
25.05.23
44

Կոկաինի գործը. Միհրան Պողոսյանը կոչ է անում բացառել «վհուկների որսը»

Խորհրդարանում Փաշինյանի՝ երեկվա հայտարարությանը, թե Հայաստան մեկ տոննա կոկաին ներկրած ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է, արձագանքել է նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը: 

«Կոչ եմ անում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին»,- գրել է նախկին պատգամավորը: 

Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ մրգերի  ներմուծմամբ զբաղվող իր մտերիմի ընկերության աշխատակիցներն են բանանի արկղերում  հայտնաբերել խոշոր ծավալի թմրանյութը: Ինչից հետո Պողոսյանն անձամբ է զանգահարել ԱԱԾ տնօրենի ընդունարան, պատասխան չստանալով, ձայնային հաղորդագրություն ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ հայտնելով, որ «Մրգենի» ընկերության տնօրենը ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ: