Լրահոս
Արցախ
09:12
18.09.23
7 618

Լաչինի միջանցքը բացվեց, Աղդամի ճանապարհը ևս՝ միայն Կարմիր խաչի բեռնատարների համար

Աղդամի ճանապարհով և Լաչինի միջանցքով այսօր ժամը 07:00-ի սահմանում Կարմիր խաչի՝ հումանիտար բեռներով մեքենաները միաժամանակ շարժվել են դեպի Ստեփանակերտ,-հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախօրեին Արցախի տեղեկատվական շտաբը հայտել էր. «Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ)»: