Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:32
19.09.23
78

Լայնածավալ հարձակումից առաջ թշնամին մեղադրանքներ է ուղղել հայկական կողմին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հորդորել է միջազգային հանրությանը ճնչել Երևանին, որպեսզի Բաքվին տրամադրի ականապատ տարածքների քարտեզները և դատապարտի ականային տեռորիզմի համար: Դրանից առաջ Ադրբեջանը իր կողմից 6 զոհի մասին էր հաղորդել: Ըստ Բաքվի՝ հակատանկային ականի երկու պայթյուն է եղել գիշերը Մարտունու և Թաղավարդի մոտակայքում: Զոհվել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ և «ԱԶԵր ԱՎտո Օյլ» ընկերության 2 աշխատակիցներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է Արցախի պաշտպանության բանակին մեղադրել դիվերսիայի համար՝ այդպիսով տեղեկատվական հող նախապատրաստելով այսօրվա ռազմական սադրանքի համար: