-
Հասարակական
Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել լողափից և քամու պատճառով չեն կարողանցել վերադառնալ
00:1028.05.23 -
Հասարակական
Վերջին զանգ՝ թշնամու ուղիղ նշանառության տակ. Թաղավարդ Կալերի դպրոցի 8 շրջանավարտը
23:4527.05.23 -
Միջազգային
Չեք կարող վռնդել սերբերին. Կոսովոյում բախումների ֆոնին Վուչիչը որոշել է պաշտպանել երկիրը և ժողովրդին
23:0027.05.23 -
Հասարակական
Նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
22:3027.05.23 -
Միջազգային
«Վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից» Ուկրաինան հակահարձակում կսկսի.ռուսները ցավոտ պատասխան են խոստանում
22:1827.05.23 -
Հասարակական
Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
22:0027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը թաթը դնում է ՀՀ միջպետական ճանապարհներին, Փաշինյանը կմկմում է. «անկլավների» հարցը
21:4927.05.23 -
Արցախ
Ուժգին պայթյուն ու փլուզում՝ Ստեփանակերտում. հայտնաբերվել է 34-ամյա քաղաքացու դին
21:4527.05.23 -
Միջազգային
Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի ավելացնել նվազագույն աշխատավարձը
21:3027.05.23 -
Քաղաքական
Զինված ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և առևանգել հայ զինծառայողների. Բաքվի բացահայտված նպատակը
21:2527.05.23 -
Միջազգային
Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ
21:0027.05.23 -
Տարածաշրջան
Քըլըչդարօղլուն Աթաթուրքին է հիշում և «միջանցք» է բացում, Էրդողանը Թուրքիան չի հանձնում՝ «ամեն մեկին»
20:4527.05.23 -
Հասարակական
Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանության մասին փաստեր ու նյութեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:3527.05.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Մարդասպանի դիմաց՝ հաց տանող. Ադրբեջանի նպատակը բացահայտում է իշխանական մեդիան
20:3027.05.23 -
Միջազգային
Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կողմերի հետ
20:1527.05.23 -
Քաղաքական
Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը
20:0027.05.23 -
Տարածաշրջան
Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ
19:4827.05.23 -
Քաղաքական
ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին
19:3027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ի՞նչ են ուզում ռուսները. «տապալված հանդիպո՞ւմ», թե՞ «քայլ առաջ»՝ Մոսկվայում
19:1527.05.23 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
18:4527.05.23
Լսողության խանգարումներ․ ինչպես են ազդում առողջության ու կյանքի որակի վրա, ինչու է անհրաժեշտ ժամանակին դիմել բժշկին

Aysor.am-ի փոխանցմամբ՝ լսողության խանգարումների պատճառների վաղ վերհանումը չափազանց կարևոր է՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Լսողության խանգարումների իրական պատճառներին ժամանակին արձագանքելը մարդուն ապահովագրում է ոչ միայն շատ ավելի լուրջ առողջական խնդիրներից, այլև կանխում է նրա կյանքի որակի վատացումը, ինչն անխուսափելի է՝ վատ լսողության դեպքում։
Լսողության սրությունը շատ կարևոր է մարդու կենսագործունեության համար։ Պետք է հիշել՝ լսում են ոչ թե ականջները, այլ ուղեղը։ Ըստ էության, ականջն իրենից բնական լոկատոր է ներկայացնում՝ իր «հաղորդիչ խողովակով» ու ձայնի փոքրիչ «ուժեղացուցիչով»։ Մնացած «աշխատանքը»՝ լսածի ընկալումը, ինֆորմացիայի մշակումն ու իմաստավորումը իրականացնում է ուղեղը՝ իր մեջ «ներկառուցված» լսողական ուղիներով ու լսողական կենտրոնների բարդ համակարգով, որի առանձին բաղկացուցիչների փոխգործակցությունը խափանվում է՝ լսողության հետ կապված խանգարումների դեպքում, ինչն էլ հղի է բազմաթիվ բարդ հետևանքներով։ Լսողության խանգարումներ ունեցողների համար «փրկություն» կարող են լինել լսողական սարքերը, սակայն դրան չհասնելու համար չափազանց կարևոր է խնդրի վաղ վերհանումն ու կանխարգելիչ միջոցառումների անցկացումը՝ այն պարզ պատճառով, որ լսողության մասնակի կորուստը կամ լսողության հետ կապված խանգարումները պաթոլոգիական պրոցեսների հետ են փոխկապակցված, ինչի մասին են վկայում մի շարք հետազոտություններ։
Բրանդեյսի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Արթուր Վիգլֆիլդը երկարամյա իր ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ լսողության խանգարումները բացասաբար են ազդում մարդու ճանաչողական (կոգնիտիվ) գործառույթների վրա, այլ կերպ ասած՝ խախտվում է ինֆորմացիան անհրաժեշտ կերպով մշակելու և այն իմաստով օժտելու՝ մարդու ունակությունը։ Պրոֆեսորի գնահատմամբ՝ լսողության նույնիսկ թույլ խանգարումները զգալիորեն մեծացնում են մարդու ճանաչողական (կոգնիտիվ) գործառույթների «ծանրաբեռնվածությունը», այսինքն, լսողության հետ կապված նույնիսկ փոքր խնդիրներ ունեցող մարդիկ շատ ավելի մեծ ջանքեր են ստիպված լինում գործադրել զրուցակցի ասածը լսելու և հասկանալու, հիշելու համար, իսկ ուղեղի ռեսուրսները շատ դեպքերում կարող են նաև «չբավարարել» դրան։
Ջոն Հոփքինսի անվան համալսարանի և Ծերության հետ կապված խնդիրներն ուսումնասիրող ամերիկյան ազգային ինստիտուտի մասնագետներն էլ պարզել են, որ լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարեց մարդիկ շատ ավելի են հակված դեմենցիայի՝ ձեռքբերովի թուլամտության, քան նրանց հասակակիցները, որոնք չունեն լսողության խանգարումներ։
Վաշինգտոնի և Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության համաձայն էլ 40-ից 69 տարեկան մարդիկ, ովքեր լսողության հետ կապված տարբեր աստիճանի՝ թեթևից մինչև ծանր, խնդիրներ ունեն, հավասարակշռությունը կորցնելու պատճառով 3 անգամ ավելի շատ են վայր ընկնում, ինչն էլ տարբեր վնասվածքների կամ կոտրվածքի պատճառ է դառնում։
Մի շարք հետազոտությունների արդյունքում էլ մասնագետները եզրահանգման են եկել, որ լսողության խանգարումները դեպրեսիայի և քրոնիկ դեպրեսիվ վիճակի պատճառ կարող են դառնալ, ինչն ավելի ընդգծված է արտահայտվում հատկապես երիտասարդների շրջանում։
Եվ բոլոր մասնագետների ընդհանրական եզրակացությունը, ինչպես նաև հորդորն ու խորհուրդը մեկն է․ լսողության խանգարումն ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջության վրա և նպաստում է մի շարք այլ խնդիրների առաջացմանն ու զարգացմանը, որոնք, առաջին հայացքից, ոչ մի կապ չունեն լսողության հետ, իսկ իրականում լսողության խանգարմամբ են հարուցվում, ուստի լսողության վատացման առաջին իսկ նշանների դեպքում մասնագետին դիմելն ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը պարտադիր պայման է՝ բարդացումներից ու տարատեսակ այլ խնդիրներից խուսափելու համար։
-
17:15 26.05.23 Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ Կարդալ ավելին
-
14:15 26.05.23 Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացությունը նվազել է 17%-ով. ԱՀԿ Կարդալ ավելին
-
12:30 26.05.23 Մանկական վարդացան. ձեռքերը հաճախակի լվանալը կարող է կանխել վիրուսի տարածումը Կարդալ ավելին
-
00:00 25.05.23 Աչքերի շուրջ մաշկի խնամքի հիմնական կանոնները. մասնագետի խորհուրդը Կարդալ ավելին