-
Արտաքին քաղաքականություն
Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ
00:0002.10.23 -
Հասարակական
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Mercedes GLE 300-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի
23:2101.10.23 -
Հասարակական
Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը փոքրիկին սպասել է շուրջ 19 տարի
23:0001.10.23 -
Քաղաքական
Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
22:3701.10.23 -
Հայաստան
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, սատանայի կամքին չհանձնվե՛ք․ Արամ Ա-ն Արցախի զորակցական աղոթք է կատարել
21:3001.10.23 -
Հասարակական
Գյուրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
20:3001.10.23 -
Տարածաշրջան
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
19:3001.10.23 -
Իրավական
Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել
18:0001.10.23 -
Արցախ
Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան
16:4101.10.23
Մանկական վարդացան. ձեռքերը հաճախակի լվանալը կարող է կանխել վիրուսի տարածումը

Մանկական ռոզեոլան կամ վարդացանը նորածին և մանկահասակ երեխաների մոտ առաջացող վարակային հիվանդություն է, որը հարուցվում է վիրուսներով:
Վարդացանը հայտնի է նաև այլ անվանումներով՝ հանկարծակի էկզանթեմա, մանկական ռոզեոլա, վեցերորդ հիվանդություն, կեղծ կարմրախտ և մանկական եռօրյա տենդ:
Մանկական վարդացանը վարակ է, որը կարող է առաջացնել ջերմություն, հաջորդիվ՝ մաշկացան, գրում է Aysor.am-ը։
Այն սովորաբար հանդիպում է նորածինների և 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների շրջանում: Հիվանդությունը տևում է 3-5 օր, որի ընթացքում երեխան կարող է ջերմել և դրսևորել վատ ինքնազգացողության նշաններ:
Վարդացանը հարուցվում է վիրուսով (մարդկային հերպես վիրուս): Այն տարածվում է թքի միջոցով՝ հազալիս, փռշալիս և ուղղակի շփման միջոցով: Կարող է նաև փոխանցվել մորից պտղին:
Երեխան կարող է տարածել վարակը մինչև որևէ ախտանշանի հայտնվելը, իսկ ախտանիշների ի հայտ գալուց նա այլևս դադարում է վարակիչ համարվել:
Մանկական ռոզեոլայի ախտանիշները՝
թեթև կոկորդացավ, քթից արտադրություն կամ հազ՝ մինչև ջերմության բարձրացումը,
հանկարծակի բարձր ջերմություն կամ տենդ (մարմնի ջերմությունը կարող է հասնել մինչև 40°C և ավելի բարձր), որը մինչև անհետանալը կարող է շարունակվել 3-4 օր,
վարդագույն, մաշկից բարձրացած ցանավորում երեխայի կրծքավանդակին, որովայնին և թիկունքին, որը կարող է նաև տարածվել դեպի ձեռքեր և ոտքեր, ընդ որում, վարդագույն ցանը սովորաբար ի հայտ է գալիս ջերմությունը կարգավորվելուց հետո և շարունակվում 2 օր,
պարանոցի ավշային գեղձերի (հանգույցներ) այտուց:
Երբեմն երեխայի մոտ տենդի ընթացքում կարող են զարգանալ ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ, որոնք սովորաբար շարունակվում են մինչև 5 րոպե:
Ֆեբրիլ ցնցումը ծանր վիճակ չէ, սակայն պետք է տեղեկացնել բժշկին՝ ավելի լուրջ հիվանդությունները (մենինգիտ, կարմրուկ) բացառելու համար:
Վարդացանը երբեմն շփոթվում են այլ հիվանդությունների հետ:
Անհրաժեշտ է դիմել բուժօգնության, եթե երեխայի մոտ առկա է շփոթվածություն, ավելորդ քնկոտություն կամ նա ունի ուժեղ գլխացավ ՝ ուղեկցվող պարանոցի լարվածությամբ, կամ երբ ցանը մարմնի որոշ հատվածներում դարձել է մանուշակագույն:
Վարդացանը որևէ պատճառային բուժում չունի, բժշկի վերահսկողության ներքո կարելի է բացառել ավելորդ ռիսկերի առաջացումը:
Բժիշկը հավանաբար խորհուրդ կտա անկողնային ռեժիմ, իսկ բարձր ջերմության դեպքում (39°C և ավելի բարձր)՝ Ացետամինոֆեն կամ Իբուպրոֆեն, ինչպես նաև առատ ջուր, որ կկանխարգելի ջրազրկումը:
Անձնական հիգիենան, այդ թվում՝ երեխայի և ընտանիքի բոլոր անդամների կողմից ձեռքերը կանոնավոր լվանալը կարող է նվազեցնել վիրուսի տարածումը:
-
00:10 02.10.23 Ինչու են ձեռքերը թմրում քնած ժամանակ Կարդալ ավելին
-
21:19 01.10.23 ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղափոխված 363 բուժառու Կարդալ ավելին
-
11:35 01.10.23 Երեխաների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Կարդալ ավելին
-
23:09 30.09.23 Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր Կարդալ ավելին