-
Հասարակական
Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել լողափից և քամու պատճառով չեն կարողանցել վերադառնալ
00:1028.05.23 -
Հասարակական
Վերջին զանգ՝ թշնամու ուղիղ նշանառության տակ. Թաղավարդ Կալերի դպրոցի 8 շրջանավարտը
23:4527.05.23 -
Միջազգային
Չեք կարող վռնդել սերբերին. Կոսովոյում բախումների ֆոնին Վուչիչը որոշել է պաշտպանել երկիրը և ժողովրդին
23:0027.05.23 -
Հասարակական
Նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
22:3027.05.23 -
Միջազգային
«Վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից» Ուկրաինան հակահարձակում կսկսի.ռուսները ցավոտ պատասխան են խոստանում
22:1827.05.23 -
Հասարակական
Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
22:0027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը թաթը դնում է ՀՀ միջպետական ճանապարհներին, Փաշինյանը կմկմում է. «անկլավների» հարցը
21:4927.05.23 -
Արցախ
Ուժգին պայթյուն ու փլուզում՝ Ստեփանակերտում. հայտնաբերվել է 34-ամյա քաղաքացու դին
21:4527.05.23 -
Միջազգային
Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի ավելացնել նվազագույն աշխատավարձը
21:3027.05.23 -
Քաղաքական
Զինված ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և առևանգել հայ զինծառայողների. Բաքվի բացահայտված նպատակը
21:2527.05.23 -
Միջազգային
Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ
21:0027.05.23 -
Տարածաշրջան
Քըլըչդարօղլուն Աթաթուրքին է հիշում և «միջանցք» է բացում, Էրդողանը Թուրքիան չի հանձնում՝ «ամեն մեկին»
20:4527.05.23 -
Հասարակական
Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանության մասին փաստեր ու նյութեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:3527.05.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Մարդասպանի դիմաց՝ հաց տանող. Ադրբեջանի նպատակը բացահայտում է իշխանական մեդիան
20:3027.05.23 -
Միջազգային
Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կողմերի հետ
20:1527.05.23 -
Քաղաքական
Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը
20:0027.05.23 -
Տարածաշրջան
Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ
19:4827.05.23 -
Քաղաքական
ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին
19:3027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ի՞նչ են ուզում ռուսները. «տապալված հանդիպո՞ւմ», թե՞ «քայլ առաջ»՝ Մոսկվայում
19:1527.05.23 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
18:4527.05.23
Մանկապարտեզի տնօրենը շարունակաբար հափշտակել է այլ անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը․ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2001թ. մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ Գ.Հ.-ն նշված մանկապարտեզի տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և որոնց մի մասն առհասարակ տեղյակ չի եղել տվյալ ՀՈԱԿ-ում իրենց՝ որպես աշխատող գրանցված լինելու մասին։
Այդ կերպ տնօրենը շարունակաբար հափշտակել, ապօրինի և անհատույց իրենն ու այլ անձանցն է դարձրել նշված անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի՝ իր տնօրինմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով` 19.938.294 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, նշված ժամանակահատվածում, մանկապարտեզի տնօրենը, տեղյակ լինելով վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի մասին, հարսի հղիության վիճակն օգտագործելով, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատանքի ընդունման դիմում են մուտքագրել։ 2017թ. սեպտեմբերի 1-ին նա հարսին ձևական ընդունել է աշխատանքի՝ որպես գլխավոր հաշվապահ, սակայն վերջինիս գործառույթների կատարումը թողել է նախկին հաշվապահի վրա’ վարձատրելով նրան: Այնուհետև մանկապարտեզի տնօրենն ստորագրել և հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր, որոնց հիման վրա հարսի անվամբ հաշվարկվել և վճարվել է 412.460 ՀՀ դրամ գումարի չափով հղիության նպաստ, որը հափշտակվել է՝ Երևան համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:
Պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը ՀՈԱԿ-ում որպես երաժշտության դաստիարակչուհի հրամանագրված և փաստացի աշխատող անձին աշխատանքից չազատելու և նրան հատկացված դրույքաչափը չնվազեցնելու, աշխատատեղը պահպանելու համար 2014թ. հունվարից մինչև 2018թ. մայիսը պահանջել և յուրաքանչյուր ամիս նրանից անձամբ ստացել է աշխատավարձի մի մասը կազմող՝ 15.000 ՀՀ դրամ գումարը։ Այդ կերպ նա ստացել է 780.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննության ընթացքում «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից վերականգնվել է Երևան համայնքին պատճառված ամբողջ վնասը՝ 20.350.754 ՀՀ դրամ գումարը:
Յուրացման, վատնման և վատնմանն օժանդակելու մի քանի դրվագներով մանկապարտեզի հաստիքներին գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած մի քանի անձանց, տնօրենի հարսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Ձեռք բերված փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին ներկայացվել է վերջնական մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրանք է ներկայացվել նաև երաժշտության դաստիարակչուհուն։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
-
23:30 27.05.23 Հետախուզվողը հայտնաբերվել է Եղվարդում Կարդալ ավելին
-
16:15 27.05.23 Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից Կարդալ ավելին
-
15:30 27.05.23 Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ քրեական վարույթ է նախաձեռնվել Կարդալ ավելին
-
14:30 27.05.23 Դանակահարություն Շերամի փողոցում․ 22-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել Կարդալ ավելին