-
Հասարակական
Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել լողափից և քամու պատճառով չեն կարողանցել վերադառնալ
00:1028.05.23 -
Հասարակական
Վերջին զանգ՝ թշնամու ուղիղ նշանառության տակ. Թաղավարդ Կալերի դպրոցի 8 շրջանավարտը
23:4527.05.23 -
Միջազգային
Չեք կարող վռնդել սերբերին. Կոսովոյում բախումների ֆոնին Վուչիչը որոշել է պաշտպանել երկիրը և ժողովրդին
23:0027.05.23 -
Հասարակական
Նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
22:3027.05.23 -
Միջազգային
«Վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից» Ուկրաինան հակահարձակում կսկսի.ռուսները ցավոտ պատասխան են խոստանում
22:1827.05.23 -
Հասարակական
Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
22:0027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը թաթը դնում է ՀՀ միջպետական ճանապարհներին, Փաշինյանը կմկմում է. «անկլավների» հարցը
21:4927.05.23 -
Արցախ
Ուժգին պայթյուն ու փլուզում՝ Ստեփանակերտում. հայտնաբերվել է 34-ամյա քաղաքացու դին
21:4527.05.23 -
Միջազգային
Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի ավելացնել նվազագույն աշխատավարձը
21:3027.05.23 -
Քաղաքական
Զինված ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և առևանգել հայ զինծառայողների. Բաքվի բացահայտված նպատակը
21:2527.05.23 -
Միջազգային
Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ
21:0027.05.23 -
Տարածաշրջան
Քըլըչդարօղլուն Աթաթուրքին է հիշում և «միջանցք» է բացում, Էրդողանը Թուրքիան չի հանձնում՝ «ամեն մեկին»
20:4527.05.23 -
Հասարակական
Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանության մասին փաստեր ու նյութեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20:3527.05.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Մարդասպանի դիմաց՝ հաց տանող. Ադրբեջանի նպատակը բացահայտում է իշխանական մեդիան
20:3027.05.23 -
Միջազգային
Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կողմերի հետ
20:1527.05.23 -
Քաղաքական
Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը
20:0027.05.23 -
Տարածաշրջան
Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու մեջ
19:4827.05.23 -
Քաղաքական
ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին
19:3027.05.23 -
Արտաքին քաղաքականություն
Ի՞նչ են ուզում ռուսները. «տապալված հանդիպո՞ւմ», թե՞ «քայլ առաջ»՝ Մոսկվայում
19:1527.05.23 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
18:4527.05.23
Մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք. Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էսկալացիայից էսկալացիա Հայաստան
————————
Նիկոլ Փաշինյանը 4 ու կես ժամանոց ասուլիս տվեց։ Հետո եղավ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։
Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք ասուլիսն ու հայտարարությունը, ապա կստանանք հետևյալը․ «Ամեն օր սպասվում է ռազմական էսկալացիա ու Հայաստանի վերացում, որը չի հաջողվում կանխել անգամ Արցախն Ադրբեջանին հանձնելով․ փրկվիր ով կարող է, քանզի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել ենք, իսկ Արևմուտքն էլ երաշխիքներ չի տալիս»։
Մարդկանց մի մասն այս ամենից հետո խուճապի մեջ է, մյուս մասն իրեն անջատել է, երրորդները՝ չեն հասկանում, թե ինչն ինչոց է, չորրորդների համար՝ Նիկոլը շոկի ենթարկեց Էրդողանին ու Ալիևին․ Պուտինը ցնցված է։
Հասկացողները սպասվող աղետի մասին գոռում են 2018–ից սկսած, բայց դե ․․․
Էսկալացիայի սպասման ու տեղեկատվական աղմուկի մեջ կորչում է կարևորը։ Գլխավոր հարցը, որ պետք է տրվի ու պատասխան պահանջվի, ոչ թե «ե՞րբ»–ն է, այլ՝ «ինչո՞ւ»–ն։ Ե՞րբ է լինելու էսկալացիան հարցի փոխարեն պետք է պատասխան պահանջել, թե ինչու է «խաղաղություն» բառի տակ թաքնված Նիկոլ Փաշինյանը միշտ պատերազմ ու պարտություն բերում։
Մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցում էր (բանակցում էր իր զրոյական կետից և ինչ ուզում բանակցում էր)՝ հանդես գալով «Ծովից ծով Հայաստան» դրոշի ներքո։ Ստացանք պատերազմ ու պարտություն։
2020–ի նոյեմբերի 9–ից հետո նա 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը՝ հայ–ադրբեջանական հարաբերություններում առաջնորդվելով «Լճից լիճ Հայաստան» դրոշի ներքո։ Բայց կրկին ստացանք ու ստանում ենք պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ, պարտություն։
«Ծովից ծով Հայաստանն» ու «Լճից լիճ Հայաստանը» մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք։ Այս ամենի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է (հանուն արդարության ասենք, որ նա միակ մեղավորն ու պատասխանատուն չէ)։
Նիկոլը ոչ թե չի ուզում, այլ չի կարող խաղաղություն բերել։ Էսկալացիաների արանքում նա սև ու սպիտակի է բաժանել մեր ժողովրդին՝ սպիտակի մեջ դնելով իրեն ու իր շրջապատին և սև հագցնելով հազարավոր մայրերի։
Հիմա մենք էսկալացիայի վտանգի տակ ենք, քանզի Նիկոլը Պրահայում Ալիևին է հանձնել Արցախը՝ փոխարենն ակնկալելով, որ խաղաղ կառավարելու է 29.800–ի վրա, սակայն Ադրբեջանի նախագահը 800–ն արդեն կրճատել է ու Երևանն է պահանջում, քանզի ախորժակն ուտելիս է բացվում։
Ալիևի ախորժակը բացվել է, քանզի նա տեսել է, որ Փաշինյանը հայ–ռուսական հարաբերությունների փչացման հերթական ցիկլի մեջ է մտել։ Տեսել է, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ խաղալով հակառուսական մանրադրամի դեր։ Հենց ա՛յս հանգամանքներն են էսկալացիան կախել մեր երկրի գլխին։ Բայց պետք չի մտածել, որ լուծումներ չկան և մենք դատապարտված ենք։
Լուծումներ կան։ Խաղաղության ու հաղթանակի կոնսոլիդացված ձայնը կարող է շրջել պատերազմի ու պարտության էջը»։
-
21:25 27.05.23 Զինված ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և առևանգել հայ զինծառայողների. Բաքվի բացահայտված նպատակը Կարդալ ավելին
-
21:15 27.05.23 Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով․ ապացույցը բզկտվող Երկիրն է, բանակում գրեթե ամեն օր արձանագրվող մահվան, վիրավորման, գերեվարման, առևանգման դեպքերը․ Սենոր Հասրաթյան Կարդալ ավելին
-
20:00 27.05.23 Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը Կարդալ ավելին
-
19:30 27.05.23 ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին Կարդալ ավելին