Լրահոս
Սպորտ
14:56
21.12.22
74

Մեսսին գավաթը հասցրել է Բուենոս Այրես. Արգենտինայում երեքշաբթի ոչ աշխատանքային օր է եղել

Երեքշաբթի ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականը ժամանել է Բուենոս Այրես։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ու գլխավոր մարզիչ Սկալոնին առաջինն են դուրս եկել ինքնաթիռից՝ ոսկե գավաթը ձեռքներին։ 

Արգենտինայի իշխանությունները երեքշաբթի ոչ աշխատանքային օր էին հայտարարել՝ միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, ֆուտբոլիստները ավտոբուսով շրջայց են արել ամբողջ Բուենոս Այրեսով։