-
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը
11:3028.03.23
Մինչև ռեստորանում ընթրիք ընտրելը, հիշեք, որ ԼՂ 120 000 հայ մակարոնից, հնդկաձավարից բացի ընտրելու ոչինչ չունի․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար լուրջ խնդիրների վրա՝ նրանց հորդորելով մտածել 120 հազար հայերի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն իր ելույթում ասաց․
«Մեզնից ոմանք այսօր նիստից հետո կգնան Ստրասբուրգում ռեստորան։ Եվ խնդրում եմ ձեզ` մինչև կընտրեք ձեր ընթրիքը, հիշեք, որ 120 հազար մարդ ԼՂ-ում ոչինչ չունեն ընտրելու՝ բացի մակարոնից կամ հնդկաձավարից․ ոչ բանջարեղեն, ոչ մրգեր, ոչինչ։ Եվ, հարգելի գործընկերներ, երբ դուք կհասնեք հյուրանոցի ձեր հարմարավետ ու տաք սենյակներ՝ թաքնվելու սառը քամուց և նորություններ նայելու, խնդրում եմ՝ հիշեք, որ 120 հազար հայ ոչ գազ ունեն, ոչ էլեկտրաէներգիա օրը 6-8 ժամ։ Ձեզնից նրանք, որոնք երեխա ունեն, խնդրում եմ պատկերացրեք, թե դուք ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խանգարեր նրանց կրթությանը, եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված լինեին փակվել շուրջ 1 ամիս»։
Իսկ ԵԽԽՎ այն գործընկերներին, որոնք օրվա ընթացքում գլխացավ կունենան, Մամիջանյանը հորդորեց մինչև ցավազրկող խմելը հիշել Արցախում դեղորայքի խնդրի մասին։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
-
14:30 28.03.23 Հայաստանի թյուրքացումը բխում է Արևմուտքի շահերից․ Էդգար Էլբակյան Կարդալ ավելին
-
14:27 28.03.23 Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը Կարդալ ավելին
-
14:15 28.03.23 ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հրատապ գրությունը միջազգային գործընկներին Կարդալ ավելին
-
14:10 28.03.23 Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Փաշինյանին Կարդալ ավելին