-
Արտաքին քաղաքականություն
«Ծերից ծեր խնդիրների մեջ ենք». պետքարտուղարությունը կոշտ է վարվում Փաշինյանի կառավարության հետ
00:1523.03.23 -
Հասարակական
«Հողի տակ է պատասխանների մի մասը». 2020-ից հետո Հայաստանում 309 մարդ դեռ անհետ կորած է
00:0723.03.23 -
Տարածաշրջան
«Լկտի լակոտի» նման է իրեն պահում Ադրբեջանը. Իրանը վերջնագիր է տվել Ալիևին
23:4522.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի կրակոցները և Իրանի մեսիջները. Երևանն ու Թեհրանը փորձում են միմյանց ընկալելի դառնալ
23:3022.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի դեմ. Միրզոյանը լսել է Ալիևին ու պատրաստ է խոսել Բայրամովի հետ
23:2222.03.23 -
Հասարակական
«Կրակել են ավտոյի վրա». մոլորված ենթասպան տուն է եկել ու նոր մանրամասներ է պատմում
23:1522.03.23 -
Առողջապահական
Լսողության խանգարումներ․ ինչպես են ազդում առողջության ու կյանքի որակի վրա, ինչու է անհրաժեշտ ժամանակին դիմել բժշկին
23:0022.03.23 -
Հասարակական
Բերաններին կապած կարմիր ժապավեններ. ՀՅԴ երիտասարդների բողոքը՝ իշխանության «վտանգավոր լռության» դեմ
22:1522.03.23 -
Առողջապահական
Ազատ ռադիկալները՝ բարեկա՞մ, թե՞ թշնամի. Գիտնականների ուսումնասիրությունը շրջել է ընդունված կարծիքը
21:0022.03.23 -
Տարածաշրջան
Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել
20:3022.03.23 -
Տարածաշրջան
«Խմենք մինչև վերջ». Ռուսաստանն ու Չինաստանը որոշել են դառնալ համաշխարհային առաջնորդներ
20:0022.03.23 -
Իրավական
Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է
19:1522.03.23 -
Իրավական
Գյուղի 5 բնակիչ կանգնեցրել են մեքենան և ծեծի ենթարկել վարորդին և ուղևորուհուն
19:0022.03.23 -
Հասարակական
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». զինծառայողը մանրամասներ է հայտնել «24news»-ին
18:4522.03.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Ալիևի պայթյունավտանգ խաղերը. Հայաստան-Իրան անվտանգային ընկալումների մերձեցում
18:3022.03.23 -
Քաղաքական
Մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք. Անդրանիկ Թևանյան
18:0022.03.23 -
Իրավական
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
17:4522.03.23
Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․
«Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են` «ՊՆ N զորամասի» և այլն, այլն...
Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով ու մանիպուլյացիաներով դեգրադացված բանակն օր-օրի վերածվում է Նիկոլի չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի:
Ճռճռան վերնագրեր` «ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը կալանավորվեց»: Այնուհետև` «15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը» և էլի այլ պաշտոնյաներ: Հետո կգրեն, որ կալանավորվել են զորամասի ՀԱԿ-ի հերթապահը` կացարան բենզին մտցնելու փաստը չիմանալու համար, Ազատ գյուղի գյուղապետը` տան պատուհաններին ճաղավանդակներ կառուցելու համար, Վարդենիսի հրշեջ ջոհատի հրամանատարը` հրդեհը նախապես չկանխատեսելու համար, Վարդենիսի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները` տեղում գիշեր-ցերեկ հերթապահություն չկազմակերպելու համար և այսպես շարունակ: Իսկ ամենավերջում կպարզվի, որ մեղավորն այրված զինծառայողներն էին:
Որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակում են հիմա գտնվում Սուրմալուի տոնավաճառի պայթյունի և զոհերի պատճառ դարձած անձիք: Մեռա՞վ գործի սենսացիան: Ի՞նչ վիճակում են Նիկոլից բացի, բանակում հայտնաբերված այլ դավաճանության դեպքերի գործերը և դրանց ընթացքը: Եվ այսպես շարունակ...
Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա: Սենսացիան հորինում են նիկոլական խունտայի ներկայացուցիչները: Մանիպուլյացիան իրականացնում են «հայկական ժամանակ»- ի վերածված պետական, հանրային և իշխանա-սորոսական բոլոր ԶԼՄ-ները: Դե իսկ դեգրադացվելը` պետական համակարգի և ամբողջ հանրության գործն է: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ամեն բան, պայքրում են սրանց դեմ և չեն ցանկանում դեգրադացվել` վաղը հայտարարվելու են օրենքից դուրս և լավագույն դեպքում` վտարվելու են երկրից:
Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ: Այլապես` նա և իր իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող»:
-
21:45 22.03.23 Տիրան Խաչատրյանը հաշվետվողականություն է ապահովել հասարակության համար, ի տարբերություն ոմանց. Աբրահամյան Կարդալ ավելին
-
18:00 22.03.23 Մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք. Անդրանիկ Թևանյան Կարդալ ավելին
-
17:15 22.03.23 Ո՞վ է ընկել Սեդա Սաֆարյանի հետևից. քաղաքացուն քաշքշուկի «մեջ դնող» օրենքներ Կարդալ ավելին
-
15:15 22.03.23 Ռոբերտ Քոչարյանը Արցախն ազատագրած մարդ ա, դո՛ւք՝ Արցախի մեծ մասը հանձնած. Սևակ Հակոբյան Կարդալ ավելին