-
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը
11:3028.03.23
Ո՞ւմ հրահանգով են քանդում հայկական ֆուտբոլը՝ Թուրքիայի հետ խաղից առաջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անցած տարվա դեկտեմբերին ՀՖՖ գործկոմի «ընտրությունները» բացահայտեցին, որ կառույցը լրիվ ձևականացվել է և հանձնվել Նիկոլ Փաշինյանի թերթում սպորտային լրագրող աշխատած Արմեն Նիկողոսյանին ու վերջինիս մոտ ՀՖՖ նախագահ աշխատող Արմեն Մելիքբեկյանին: Տեղեկություններ կային, որ ՀՖՖ գործկոմի անդամների ցանկը նախապես հաստատվել է կառավարությունում, ու անդամները երաշխավորել են, որ լոյալ են լինելու հատկապես ֆինանսական հարցերում, այսինքն՝ «քիթները չեն խոթելու» ֆեդերացիայի ֆինանսական հարցերի մեջ:
Չպետք է ընդդիմանան, հարց տան ու հայկական ֆուտբոլի մասին մտահոգություններ հայտնեն: Ֆեդերացիային մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախկինում «խեղճուկրակ արտաքինով», այժմ օլիգարխիկ կայֆեր անող և գործուղումներից տուն չեկող ՀՖՖ ղեկավարությանը ոչ միայն չի հետաքրքրում ֆուտբոլի զարգացումը, նրանք մի հոգս ունեն՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և ակտիվ գործունեության իմիտացիա ստեղծել, ինչպես նաև կապիտալ կուտակել: Խոսքը տարածքներ ձեռք բերելու մասին է «Երազ», «Վերածնունդ» թաղամասերում, Էրեբունի ու Կենտրոն համայնքներում, այլուր:
Ի դեպ, ՀՖՖ ղեկավարների ջանքերով գործկոմից դուրս մնաց 2022-ին հայկական ֆուտբոլում պատմություն կերտած թիմի` «Փյունիկի» թեկնածուն, քանի որ ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ՀՖՖ ղեկավարները նույնիսկ ներկա չեն լինում Երևանում կայացող թիմի միջազգային խաղերին ու «Փյունիկ»-ի կողքին չեն կանգնել: Արդյունքում՝ գործկոմում հայտնվել են մարդիկ, ովքեր կա՛մ կասկածելի կապեր ունեն ֆուտբոլի հետ, կա՛մ հնազանդ կամակատարներ են, կա՛մ ունեն երեխա, ով ազատվել է բանակից, կա՛մ իբր ծառայությունն անցնում է բանակի թիմում, սակայն չի համապատասխանում պահանջններին: ՀՖՖ ղեկավարությունը հասավ նրան, որ Հայաստանի հավաքականից հեռացավ հայկական ֆուտբոլի լեգենդը՝ Հենրիխ Մխիթարյանը, ով լսել անգամ չի ուզում վերադարձի մասին, քանի դեռ ՀՖՖ-ում այս մարդիկ են:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՖՖ ղեկավարության հետ խնդիրների պատճառով հնարավոր է այլևս Հայաստան չգա Բունդեսլիգայում խաղացող Սարգիս Ադամյանը:
Ի դեպ, ֆանատների ակումբներից մեկից մեզ հայտնեցին, որ մարտին սպասվող Հայաստան-Թուրքիա խաղից հետո, եթե այն վատ ավարտ ունենա, դժվար թե կարողանան կանխել բողոքի ակցիաները ֆեդերացիայի դեմ։ Եվ դժվար թե ֆեդերացիայի հետ սերտորեն աշխատող իրենց ղեկավարները կարողանան զսպել ֆուտբոլասերների զայրույթը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
-
15:18 28.03.23 «Դադարեցրեք Արցախի բլոկադան». Ադրբեջանի ջախջախիչ պարտությունը՝ Շվեդիայում Կարդալ ավելին
-
10:00 28.03.23 Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Կարդալ ավելին
-
21:45 27.03.23 Խաղալու ենք հաղթանակի համար. Վահան Բիչախչյանը` Կիպրոսի դեմ խաղի մասին Կարդալ ավելին
-
15:52 27.03.23 Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան Կարդալ ավելին