Լրահոս
Արցախ
17:37
19.09.23
515

Ողջ աշխարհին հորդորում եմ պաժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. Ռուբեն Վարդանյան

Img default alt hy

Ադրբեջանը լայնածավալ հատուկ ռազմական գործողություն է սկսել Արցախի խաղաղ բնակչության դեմ: Այս մասին ուղիղ միացմամբ ռմբակոծվող Ստեփանակերտից հայտնեց ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ինձ զարմացնում է Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունը, այն որ նրանք իրենց կարողանում են թույլ տալ ՄԱԿ-ի նիստերի մեկնարկի օրը սկսել մարդկանց ոչնչացման գործողությունները՝ մինչ այդ 10 ամիս նրանց պահելով շրջափակման մեջ: Սա կատարվում է այն պատճառով, որ նրանք անպատժելի են իրենց զգում»:

Վարդանյանը դիմեց միջազգային հանրությանը և ՀՀ իշխանություններին. «Ես ողջ աշխարհին հորդորում եմ պաժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, և Հայաստանին կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը և կանգնել մեր կողքին մեր հայրենիքի պաշտպանության համար»,-հայտարարեց Վարդանյանը: