Լրահոս
Համայնքներ
18:45
18.09.23
484

Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի. հայտնի է՝ որոնք են դրանք

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Օշական, Ոսկեվազ, Սասունիկ բնակավայրերի, Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պրոշյան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհ փողոցի առանձնատների (մասնակի), Ֆիդայինների փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: