Լրահոս
Իրավական
19:09
09.09.23
90

«Ով իրենց հետ չի, չեզոքացնում են». զոհված զինվորի հայրը կալանավորվեց երկու ամսով

2 ամսով կալանավորվել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Դատարանից նրան տեղափոխել են քրեակատարողական՝ խուլիգանությանն ու իրացման նպատակով թմրամիջոց պահելու մեղադրանքներով: Դրանք հորինված մեղադրանքներն են համարում դատարանի դիմաց հավաքված նրա աջակիցները, քաղաքական հետապնդում՝ փաստաբանը: