Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
26.05.23
108

Փաշինյանն ու Ալիևը լեզվամարտից հետո ի՞նչ են խոսել Պուտինի հետ փակ դռների հետևում

Տապալված են համարում փորձագետները մոսկովյան բանակցությունները: Աննախադեպ կարճ՝ ընդամենը 20 րոպե են զրուցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ չհամաձայնեցնելով որևէ եռակողմ հայտարարություն՝ հակառակ ռուսական մամուլի տեղեկություններին, թե պետք է ստորագրվեր 5-րդ եռակողմ հայտարարությունը:

Փաշինյան-Ալիև սուր բանավեճն է գուցե շրջադարձային եղել, կամ ռուսական կողմի համար առավել ակնհայտ դարձած անհամաձայնությունները հայկական ու ադրբեջանական կողմերի միջև, որոնք ըստ Դաշնության նախագահի, զուտ տեխնիկական են ու կարող են լուծվել երեք երկրների փոխվարչապետերի առաջիկա հանդիպման ժամանակ: