-
Հասարակական
Mercedes-ի 23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն
23:1528.05.23 -
Տարածաշրջան
Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
22:5728.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը՝ Թուրքիայի վերընտրված նախագահ. նա արդեն շնորհավորանքներ է ստանում
22:4928.05.23 -
Հասարակական
Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին
22:4528.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել Է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
21:3028.05.23 -
Քաղաքական
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը
20:3928.05.23 -
Առողջապահական
Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդիրն ու ի՞նչ լուծումներ ունի
20:3028.05.23 -
Քաղաքական
Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողների է պարգևատրել
20:1528.05.23
Փաշինյանը չի ների նաև Թորոսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իրավապահ մարմինների աշխատանքի և կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին և իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ:
Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը:
Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաև Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին և չեն համարձակվել ոչինչ ասել»:
-
10:30 29.05.23 Կարծես թե հայկական հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ․ իրանագետ Կարդալ ավելին
-
10:15 29.05.23 Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան Կարդալ ավելին
-
10:00 29.05.23 Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան Կարդալ ավելին
-
23:30 28.05.23 Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան Կարդալ ավելին