-
Հասարակական
Mercedes-ի 23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն
23:1528.05.23 -
Տարածաշրջան
Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
22:5728.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը՝ Թուրքիայի վերընտրված նախագահ. նա արդեն շնորհավորանքներ է ստանում
22:4928.05.23 -
Հասարակական
Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին
22:4528.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել Է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
21:3028.05.23 -
Քաղաքական
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը
20:3928.05.23 -
Առողջապահական
Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդիրն ու ի՞նչ լուծումներ ունի
20:3028.05.23 -
Քաղաքական
Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողների է պարգևատրել
20:1528.05.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
18:4528.05.23
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
«Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը՝
Նկատի ունենալով, որ մի շարք հասարակական նախաձեռնություններ և իրավապաշտպաններ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակը գնահատել են խիստ մտահոգիչ, իսկ լուծման ուղղությամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ձևախեղված։ Նրանք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններին առաջարկել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը,
Կարևորելով հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության շրջանակներում խորհրդարանական ընդդիմության համախորհուրդ գործելակերպը,
Խրախուսելի համարելով նման կարևորության հարցերում թեկնածուների ինքնառաջադրման և պատրաստակամության կամահայտնությունը,
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 145-րդ հոդվածը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների համատեղ քննարկումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։
Այսպիսով, այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։
Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել»,- գրել է Թագուհի Թովմասյանը:
-
10:15 29.05.23 Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան Կարդալ ավելին
-
10:00 29.05.23 Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան Կարդալ ավելին
-
23:30 28.05.23 Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկյան Կարդալ ավելին
-
23:23 28.05.23 Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կարդալ ավելին