Լրահոս
Քաղաքական
11:15
28.03.23
109

Պետք է թույլ չտալ՝ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեծ հաշվով, ո՞րն է ադրբեջանական գործողությունների նպատակը` օղակն Արցախի շուրջ այնքան սեղմել, որի պայմաններում Ադրբեջանի ակնկալած պահանջների բավարարումը հաշված օրերի հարց դառնա:

Կանխարգելման, զսպման, հավասարակշռման գործիքների ճիշտ կիրառմամբ պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու:

Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։