Լրահոս
Իրավական
13:08
16.09.23
76

Փորձել են ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը. օտարերկրյա 3 քաղաքացի է ձերբակալվել

 

Սահմանախախտման փորձի դեպքի մասին է հայտնում Ազգային անվտանգության ծառայությունը: Բերման է ենթարկվել 3 օտարերկրյա քաղաքացի, որոնք փորձել են ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը: Նախ սահմանապահները Բուրաստան գյուղի մոտ ձերբակալել են Բանգլադեշի երկու քաղաքացու, ապա Բերքաշատ գյուղի մոտ՝ Թուրքիայի քաղաքացու։ 2 ամիս առաջ էլ ռուս սահմանապահներն էին սահմանը հատելու պահին ձերբակալել սիրիացի մի բնակչի: