Լրահոս
Իրավական
15:30
18.03.23
49

Պուտինին կարող են ձերբակալել Հաագայի դատարանը ճանաչող երկրներում, նաև Հայաստանում

Համաշխարհային մամուլի թոփ թեմա է շարունակում մնալ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի որոշումը: Ռուսաստանի նախագահին կարող են ձերբակալել այն երկրներում, որոնք ճանաչում են ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի որոշումները: Հակապուտինյան կոլացիայի առաջնորդները արդարացված են համարում Հաագայի դատարանի որոշումը, Սերբիայի նախագահը կարծում է, որ այսպիսով աշխարհն ավելի է մոտեցել երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին: