Լրահոս
Տարածաշրջան
22:57
28.05.23
264

Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Հարգելի պարոն Էրդողան, հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- ասված է հեռագրում։