Լրահոս
Հասարակական
19:45
28.05.23
66

Փրկարարները «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս են բերել արգելափակումից

Img default alt hy

Մայիսի 28-ին, ժամը 15:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհից «Սևան» ՔԿՀ տանող գրունտային ճանապարհին բեռնատարը (քարով բարձված) արգելափակվել է փոսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Գ․) դուրս են բերել արգելափակումից: