Լրահոս
Տնտեսական
14:38
13.04.23
101

Քերոբյանի համար «դրամա» չէ, որ հայկական կաթնամթերք չկա ռուսական շուկայում

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հորդորում է չդրամատիզացնել Ռուսաստանի կողմից հայկական կաթնամթերքի ներմուծման արգելքը: Խորհրդարան օրենսդրական փոփոխությունների փաթեթ բերած Քերոբյանից ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն է հետաքրքրվել՝ ի՞նչ է անում գործադիրը հայկական արտադրության կաթնամթերքը ռուսական շուկա վերադարձելու համար: Էկոնոմիկայի նախարարն ասել է՝ Հայաստանը ԵԱՏՄ շուկա 18 մլն դոլարի կաթնամթերք է արտահանում, իսկ դա մեր արտահանման ծավալի 1%-ն էլ չի կազմում: