Լրահոս
Սպորտ
14:11
31.01.23
50

Ռամոսը կարող է դառնալ Ռոնալդուի նոր թիմակիցը

Img default alt hy

ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում կամ ԱՄՆ-ում: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

36-ամյա իսպանացու պայմանագիրն ավարտվում է այս ամառ: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից հետո:

Հեռանալու պարագայում Ռամոսը կարող է տեղափոխվել սաուդարաբական «Ալ-Նասր» ակումբ, որտեղ հանդես է գալիս նրա նախկին ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուն: Կարիերան շարունակելու տարբերակներից մեկը նաև MLS-ի ակումբներից մեկն է:

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 27 հանդիպման է մասնակցել: Նա դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: