-
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23
Շրջափակման հետևանքով Արցախի բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, առկա է բենզինի և դիզվառելիքի պաշարների սղություն

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ իրավիճակը:
Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս աշխատանքներ են իրականացվում:
Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են համայնքներում բնակչության հետ հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
-
13:05 28.03.23 Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում Կարդալ ավելին
-
12:15 28.03.23 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ Կարդալ ավելին
-
22:30 27.03.23 Ադրբեջանցիները «նորից են փորձելու» առաջ գալ Արցախում. թշնամին տարածվում է աջ ու ձախ Կարդալ ավելին
-
20:30 27.03.23 Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ Կարդալ ավելին