Լրահոս
Միջազգային
16:23
16.09.23
81

Սիրիայում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ կառավարության

Հակակառավարական ցույցեր են բռնկվել Սիրիայում: Աս-Սուվայդա քաղաքի Կարամա հրապարակում հավաքված ցուցարարները իշխանություններից պահանջում են բարեխիղճ սոցիալական պայմաններ՝ նորմալ կյանքով ապրելու համար: Բողոքի ակցիաները Սիրիայում սկսել են դեռ մեկ ամիս առաջ, երբ սիրիացիները փողոց էին դուրս եկել վառելիքի գների բարձրացման և երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման համար: